Արա Բաբլոյանը 3 րոպեում 7 հարց տվեց Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության անդմաների հետ հետ։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ հարցեր ուղղեց Փաշինյանին անկնկալելով հստակ պատասխաններ: -Արդյո՞ք այս օրերին դուք ունեիք հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն։ -Այո՛, — պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ -Այս օրերին դուք ունեի՞ք խոսքի ազատություն: -Ինչպես այս օրերին, ես իմ ողջ կյանքում ունեցել եմ խոսքի ազատություն: -Այս օրերին ժողովուրդն ունե՞ր իր կամքն արտահայտելու ազատ իրավունք: -Ժողովուրդը միշտ ունի իր կամքն ազատ արտահայտելու իրավունք: -Դուք գտնո՞ւմ եք, որ ժողովուրդն ուներ հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն այս օրերին: -Այո՛, ես գտնում եմ, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունը մենք կարողացանք ստեղծել: -Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրևսորում էր: -Այո՛, աներկբա: -Դուք գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը առաջացել է 2008 թվականից հետո: -Ո՛չ: Ժողովուրդն ինքն է նվաճել իր ազատությունը: Եթե դուք ակնկալում եք, որ մենք պետք է որևէ մեկին դրա համար շնորհակալություն հայտնենք, մենք քաղաքավարությունից ելնելով կարող ենք շնորհակալություն հայտնել , բայց դա ՀՀ ժողովրդի և քաղաքացիների ձեռքբերումն է, հնարավորությունն է, որը նրանք ստեղծել են սեփական ձեռքերով: -Մենք կարո՞ղ ենք ժողովրդավարական ազատությունների ապահովման առումով դրական տեղաշարժ արձանագրել Հայաստանում: -Ես հույս ունեմ, որ մենք միասին կանենք, — պատասխանեց Փաշինյանը։ Արա Բաբլոյանի այն դիտարկմանը, որ ինքը կոնկրետ պատասխան է պահանջում, Փաշինյանը պատասխանեց. -Այո՛, ունենք դրական տեղաշարժ, և ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին, բոլորին շնորհակալություն հայտնել այսօրվա իրավիճակի համար:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Be the first to comment on "Արա Բաբլոյանը 3 րոպեում 7 հարց տվեց Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ