Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա. Հանրապետության հրապարակում ավարտվեց Ն. Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը (լուսանկարներ)

Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն. Ն. Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում

«Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է, այլ կոնկրետ քաղաքական իրողություն:

«ՀՀ-ում դեռ կփոխվեն, դեռ իրար հետևից կգան ու կգնան վարչապետեր, կառավարություններ, նախագահներ, Ազգային ժողովներ, պատգամավորներ, նախարարներ, բայց ՀՀ-ում չի փոխվելու ամենակարևորը, ամենահիմնականը` ՀՀ-ում այսուհետ թևածելու է այն կարգախոսը, որը քիչ առաջ դուք էիք վանկարկում»,- ասաց նա և կրկին քաղաքացիների հետ վանկարկեցին մենք ենք տերը մեր երկրի:

«Ես հիմա՝ այս երեկոյան, հասկացա, որ բացարձակապես էական չէ, որևէ նշանակություն չունի, թե ինչ տեղի կունենա վաղը՝ ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը հաղթել է, և այդ հաղթանակը անշրջելի է և չի կարող կասկածի տակ դնել այլևս ոչ ոք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև երեկ մտածում էին, որ ՀՀ-ում պետք է վաղը հերթական ցույցը, բողոքի գործողությունը, ուժի ցուցադրությունը տեղի ունենա:

«Բայց վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը՝ հայ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական անշրջելի հաղթանակը, և ուրեմն, բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում վաղը՝ առավոտյան ժամը 11-ից, հավաքվել Հանրապետության հրապարակում, չգնալ որևէ տեղ, որևէ փողոց չփակել, որևէ գործողություն տեղի չունենա, հավաքվել Հանրապետության հրապարակում և տոնել սեփական հաղթանակը` հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ: Հիմա այլևս որոշակի է, որ մեր երազանքները սկսում են իրականանալ, որովհետև մենք այլևս չենք երազում ազատ և երջանիկ Հայաստանի մասին,  մենք այսօր ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,- ասաց նա և կոչ արեց բոլոր մարզերից, գյուղերից հավաքվել Հանրապետության հրապարակում` հստակ արձանագրելու, որ «մենք ենք տերը մեր երկրի»:

20։35

Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը. Նիկոլ Փաշինյան

Երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ:

Այս մասին Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց «Իմ  քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը»,- ասաց վարչապետի թեկնածուն:

«Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը: Հիմա Հայաստանն այլևս մոռացված և հեռավոր անկյուն չէ, մեր երկիրը մի տեղ է, որտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք զարմացնում, հիացնում, սովորեցնում են և որոնք մտածելու տեղ են տալիս աշխարհին: Ահա սա է մեր պատկերացրած Հայաստանը, հայ ժողովուրդը, որը գտել է իր ստեղծարար ոգին, ուժը, որը գտել է ստեղծարար էությունը և այլևս երբեք չի կորցնելու»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը սրանից հետո լինելու է ամենակենտրոնական տեղերից մեկը Երկիր մոլորակի վրա:

Նա ներկայացրեց, որ այսօր պաշտոնապես «Ելք» խմբակցության կողմից առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու և նշեց, որ շատ մեծ  է հավանականությունը, որ վաղը ժողովրդի կողմից ներկայացված թեկնածուն կընտրվի վարչապետ:

«Բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ, որովհետև ամենակարևորն այն է, որ երկրում կա ժողովուրդ, որը շատ հստակ, բոլոր մանրամասներով գիտի, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ երբևէ որևէ իշխանություն ՀՀ-ում փորձի լկտիանալ, հոտառությունը կորցնել և փորձի «տեղը չբերել» սեփական ժողովրդին»,- ասաց Փաշինյանը և դա ամենակարևոր իրադարձությունը համարեց:

20։28

Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով. Սասուն Միքայելյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին ասաց, որ վերջին տարիներին այս իշխանությունների ձեռքով մեր հայոց տունը ներսից էր քանդվում:

«Նիկոլի գլխավորությամբ կարողացանք ստեղծել մի հզոր բանակ, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, հպարտության, իրեն քաղաքացի զգացող մարդու հայի տեսակի, որը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:

Ըստ Միքայելյանի՝ այս տարիների ընթացքում տառապել են նրանք, ովքեր չպետք է տառապեն, վայելում էին նրանք, ովքեր արժեք չունեն:

«Նայում եմ ձեզ, խաղաղություն եմ զգում. ես ինձ հայ եմ զգում, նայում եմ ձեզ, հավատ, վստահություն ու ապագա եմ տեսնում»,- ասաց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ վաղը կկարողանանք սկիզբը կապել վերջին: Սասուն Միքայելյանը մեջբերեց Գարեգին Նժդեհի խոսքը, ըստ որի՝ երբ ազգը բանակ է դառնում, երբեք նա ծնկի չի գա:

«Այս բանակը չի կարող պարտություն կրել: Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով»,- ասաց նա:

20։22

Ժամանակավոր կառավարությունն ունի 4 հիմնական գործառույթ. տնտեսական հրաշքներ պետք չէ ակնկալել. Արարատ Միրզոյան

Ժամանակավոր կառավարությունն ունի 4 հիմնական գործառույթ. տնտեսական հրաշքներ պետք չէ ակնկալել:

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին այս մասին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

«Վաղը՝ մայիսի մեկին, ես վստահ եմ՝ ԱԺ-ը Նիկոլ Փաշինյանին կընտրի ՀՀ վարչապետ, որից հետո պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն: Այստեղ էականը «ժամանակավոր» բառն է, պետք է հասկանանք՝ այս կառավարությունից ինչ է պետք ակնկալել, ինչ ունենք պահանջելու»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ժամանակավոր կառավարությունն ունի 4 հիմնական գործառույթ: Առաջինը՝ ապահովել հնարավորինս լայն քաղաքական համերաշխություն:

«Երկրորդ՝ ապահովել երկրի բնականոն գործունեությունը, տալ օպերատիվ լուծումներ առաջնային հարցերին: Եվ տալ տնտեսական ամենակենսական լուծումները, որոնք ուղերձ պետք է լինեն, վկայություն  այն բանի, թե ինչ պետք է անենք հետո, երբ կլինենք հիմնական կառավարություն: Ակնկալել տնտեսական հրաշքներ ժամանակավոր կառավարությունից, ձեր թույլտվությամբ, չենք կարող»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Երրորդ գործառույթն է՝ ստեղծել մեխանիզմներ ընտրական համակարգի բարեփոխումների համար և 4-րդը՝ ամենահիմնականը՝ ժամանակավոր կառավարության առաքելությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է.

«Այս պրոցեսում մեզ մենակ չթողեք, կլինեք մեր կողքը, մենք դրա կարիքն ունենք: Փորձելու են ձեզանից խլել հաղթանակը, բայց մենք կանգնած ենք»:

«Այս բոլոր օրերի ընթացքում մենք իրար հետ գտնվել ենք անկեղծ երկխոսության մեջ՝ քաղաքական թիմը, որ նախաձեռնել է, և դուք, որ իրականացրել եք այս երազանքը: Ամեն րոպե դուք ցուցաբերել եք ապշեցուցիչ իմաստություն՝ մեզանից ավելի շուտ իրավիճակը գնահատելու, կազմակերպված, միահամուռ գործելու ունակություն: Ողջ աշխարհը հիացած է այս իմաստությամբ և կազմակերպվածությամբ: Մենք հիմա նոր փուլ ենք թևակոխում՝ վերջնական, հաղթական, բայց նաև ավելի դժվար: Մենք պետք է եռակի անգամ ավելի ուշադիր, անկեղծ, կազմակերպված լինենք»,- ասաց Արարատ Միրզոյանը:

20:15

Հայաստանն իր քաղաքացիներով օրինակ դարձավ աշխարհի համար. Արսինե Խանջյան

Ես կյանքիս մեջ միաժամանակ այսքան ժպիտ չեմ տեսել:

Այս մասին հանրահավաքին իր ելույթում ասաց կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

«Դուք այսօր ինձ հասկացրիք ժպիտի իմաստը՝ իբրև գործունեություն, դուք ձեր ժպիտով այս հեղափոխությունը բերեցիք՝ ձեր պահանջները պարտադրելով ձեր բաց ձեռքերով, ձեր ժպիտներով»,- ասաց նա:

Նա հատկապես շնորհակալություն հայտնեց երիտասարդությանը և նշեց, որ հավատում են, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ լինելը վաղն իրողություն կդառնա:

«Հեղափոխությունը որոշ չափով դադար կառնի, բայց ոչ ձեր գործունեությունը, ձեր քաղաքացիական պարտականությունը»,- ասաց նա:

Նա մայիս ամիսը համարեց ամենագեղեցիկ ամիսը և նշեց, որ մենք պետք է վերականգնվենք ազատ, անկախ, արդար Հայաստանի մեջ:

Արսինե Խանջյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող փոփոխությունները ժամանակ կպահանջեն, և կոչ արեց համբերությամբ և սիրով ուղեկցել  նրան, քանի որ հավատում է, որ պարոն Փաշինյանը ազատ հոգի ունի:

Նա, իր խոսքն ուղղելով Սփյուռքին, ասաց.

«Դուք ականատես եղաք ձեր հեռավոր աշխարհներից, որ Հայաստանը իր քաղաքացիներով օրինակ դարձավ աշխարհին և մեր պարտականությունն է հետևենք, մասնակից  դառնալով, վերադառնալով ընդունելով նոր իրողությունը: Մենք պետք է ունենանք ներգաղթ ամեն ձևով` մասնագիտական, տնտեսական, երիտասարդներ, հին Սփյուռք, նոր Սփյուռք, Ռուսաստանի կամ Ամերիկայի Սփյուռք: Բոլորս պետք է հավատանք, որ Նիկոլ Փաշինյանի փոփոխությունները պետք է ծառայեն նոր կամուրջային քայլերին, ուր Հայաստանը և Սփյուռքը վերջապես կարողանան բանակցել և խոսել»:

20:10

Մենք պարտավոր ենք սկիզբ դնել մեծ հայրենադարձության. ՔՊ անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Բաբայանը նշեց, որ տարիներ շարունակ հավատացել են, որ հաղթելու  են:

«2008-ին մենք մեզանից պահանջում էինք, որ հաղթենք, բայց դա ձգձգվում էր, և հիմա, ահա՛, մենք հաղթել ենք: Մենք հաղթել ենք ստին, կեղծիքին, ամբարտավանությանը, մենք հաղթել ենք կես րոպեանոց հարցազրույց տվող գալարվող քամահրանքով քմծիծաղին: Հաղթել է սերը, ժպիտը և հույսը»,- ասաց նա:

Նարեկ Բաբայանը նշեց, որ չկա մեկը, ում հարազատներից վերադարձած չլինեն տոնելու այս բոցեղեն իրադարձությունը կամ թևավորված չլինեն Հայաստան վերադառնալու փափագով:

«Շատերը կատակում են, թե Սերժ Սարգսյանը 4 միլիոնի խոստումը կատարեց մի հրաժարականով, բայց այդ չորս միլիոնի միտքը ՀՀԿ-ը նույնպես գողացել էր մեր ծրագրից»,-ասաց նա և մեջբերեց իրենց ծրագրից այդ դրույթը:

«Ժողովո՛ւրդ, մենք պարտավոր ենք այս լուսեղեն գործընթացը հասցնել հաղթական ավարտի, մենք պարտավոր ենք սկիզբ դնել մեծ հայրենադարձության»,- ասաց նա:

20:05

Реклама 13

Այս հեղափոխությունը եկել է նորացնելու, թարմացնելու, ավելի լավը դարձնելու արդեն ստեղծված պետական ծրագրերը. Զարուհի Բաթոյան

Այս հեղափոխությունը եկել է նորացնելու, թարմացնելու, ավելի լավը դարձնելու այն պետական ծրագրերը, որոնք արդեն ստեղծված են:

Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը:

«Շատ ծրագրեր և համակարգեր կան, որոնք իսկապես ուղղված են մեր պետության բարելավմանը, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, բայց դրանք այդքան էլ լավ չէին աշխատում՝ մեզ շատ հայտնի պատճառներով: Եվ այսօր՝ այս հեղափոխությունից հետո, մեր պարտականությունն է լինելու բարելավելու արդեն ստեղծածը: Նոր բան պետք է ստեղծենք, բայց մենք պետական համակարգեր չենք փշրելու, ավիրելու: Միակ բանը, որը ոչնչացնելու ենք և փշրելու ենք, դրանք կարծրատիպերն են, մեր ներսում եղած ատելություններն ու պատնեշներն են, որոնք խանգարում են բարելավել իրավիճակը»,- նշեց Բաթոյանը:

20։00

Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր նրանք բոլորը ձեզ հետ են. Շավարշ Կարապետյան

Աշխարհահռչակ սուզորդ Շավարշ Կարապետյանը հանրահավաքին նշեց, որ այսօր այստեղ է իր ընտանիքի հետ միասին;

Նա շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին և ասաց.

«Այսօր Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր երիտասարդները, աշխատավոր ժողովուրդը ձեզ հետ է, ձեր կողքին է, միասին է»,- ասաց նա:

Կարապետյանը նշեց, որ թող պապանձվի այն մարդու լեզուն, ով կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա:

«Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր սերն է, վերաբերմունքն է և այս մեծ դահլիճը, որը լցված է հայ ժողովրդով: Երևի սա վերևից էր ստեղծված, որ մենք ավելի սիրենք միմյանց, ապրենք մեկս մյուսի համար և ստեղծենք գեղեցիկ Հայաստան: 2,5 միլիոն հայությունը Ռուսաստանում ձեզ հետ է, ապրում, շնչում է ձեզանով, հավատացե՛ք, չկասկածեք՝ սերը վառել, սպանել չի լինի»,- ասաց նա:

Նա նշեց, որ եթե վաղը հաղթանակ չլինի, երևի աշխարհը կփլվի:

19։55

Սրանից հետո եթե որևէ համայնքապետ անօրինական քայլ անի, մենք պայքարի ձևն արդեն գիտենք. ՔՊ անդամ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գնել Սանոսյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում նշեց, որ Հայաստանում սա միակ շարժումն էր, որտեղ ընդգրկված են Հայաստանի բոլոր 10 մարզերի բնակիչները:

«Ամենայն հարգանք ունենալով Երևանի նկատմամբ՝ ուզում եմ խոսել մարզերից: Ես ինքս մարտունեցի եմ: Սա միակ շարժումն է, որտեղ մարզի ներկայացուցիչները ինքնակազմակերպված հավաքներ անցկացրին իրենց մարզերում, գյուղերում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Վանաձորում ասում են՝ Մարտունին ձեզ հետ է, Իջևանում ասում են՝ Արմավիրը ձեզ հետ է, այդպիսի բան չի եղել»,- ասաց Գնել Սանոսյանը:

Նա նաև նկատեց, որ պայքարելու ձևն արդեն բոլորը գիտեն, և որևէ մարզում կամ համայնքում համայնքապետի կողմից անօրինական գործողության դեպքում բողոքի ալիք կբարձրանա:

«Սրանից հետո ցանկացած մարզում, գյուղում, քաղաքում որ համայնքապետն իրեն ճիշտ չի պահի, անօրինական քայլ կանի, մենք բոլորս կգնանք իրենց գյուղ, քաղաք, իրենց «հյուր», և ամենակարևորը, բաց ձեռքերով»,- հայտարարեց նա:

19։50

Անցումային արդարադատությունն ամենակարևոր գործիքներից է, որով կկարողանանք վերականգնել վստահությունը կառավարման համակարգի հանդեպ. Ա. Գրիգորյան

Մեկնարկեց «Իմ քայլը» շարժման հերթական հանրահավաքը. ելույթ ունեցավ շարժման ակտիվիստ Արմեն Գրիգորյանը:

Նա խոսեց Հայաստանի ապագա կառավարման մի քանի սկզբունքների մասին: «Նախ ամենակարևորներից մեկը` Հայաստանի ապագա կառավարման հիմքում ամենահիմնարար սկզբունքներից մեկը պետք է լինի ազատությունը: Իշխանությունը պետք է պաշտպանի քաղաքացիների հիմնարար իրավունքները»,- ասաց նա:

Նա նաև կարևորեց, որ այս շարժման ապակենտրոն կառավարման սկզբունքները տեղափոխվեն նաև իշխանության մակարդակ:

«Մենք հավատում ենք հայ ժողովրդի հավաքական իմաստությանը, և այդ հավաքական իմաստությունը ամբողջացնելու համար մենք կգնանք ապակենտրոն կառավարման: Մենք համոզված ենք, որ ապագա զարգացած, հզոր Հայաստանի հիմքը հենց ազատ, արդար ընտրություններն են, և դա ժողովրդի իշխանության հաստատման ամենահիմնարար սկզբունքն է: Այդ իսկ պատճառով մենք այս փուլում մեզ համար ամենագլխավոր թիրախ ենք համարում մոտ ապագայում Հայաստանում անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ բոլորն իրենց հարցնում են արդարադատության մասին: «Կարծում եմ, որ համաշխարհային փորձը, ինչպես նաև մեր ունեցած գիտելիքները ցույց են տալիս, որ լավագույն գործիքն անցումային արդարադատություն ապահովելն է: Նախկինում բոլոր տուժածներն այդ կառավարման համակարգից պետք է արդար փոխհատուցում ստանան, դա կարող  է ժամանակ խլել, բայց մենք համոզված ենք, որ անցումային արդարադատությունը հենց ամենակարևոր գործիքներից է, որով մենք կկարողանանք վերականգնել վստահությունը կառավարման համակարգի հանդեպ»,- ասաց նա:

18:42

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, երթին հաջորդելու է հանրահավաքը, որի ժամանակ ներկայացվելու են ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումների արդյունքները, ինչպես նաև հայտարարվելու է վաղվա՝ մայիսի 1-ի անելիքների մասին:

Հանրահավաքը կսկսվի քիչ անց:

18։25

Քայլեր կձեռնարկենք, որ Կառավարության նիստերը դռնբաց կլինեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Azatutyun.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հեղափոխությունն անվանում է ժողովրդական հեղափոխություն:

Հարցին, թե ինչ կար իր ուսապարկի մեջ, որը միշտ իր հետ էր, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն անհրաժեշտ պարագաներ`համակարգիչ, լիցքավորիչներ, լարեր, քաղցրավենիք:

Ինչ վերաբերում է հարցին, թե որը կլինի առաջին քայլը, եթե ընտրվի վարչապետ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խորհրդանշական առաջին քայլը կլինի այն, որ  քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնբաց կլինեն»,- ասաց նա:

Խոսելով երեխաների մասին՝ նա նշեց, որ իր մեծ աղջիկը ուսանող է, տղան պատրաստվում է բանակ զորակոչվել, մյուս աղջիկը 12 տարեկան է, իսկ փոքր աղջիկը երեք տարեկան է:

Նա վստահեցրեց, որ ականատես կլինենք, երբ վարչապետի տղան բանակ կգնա:

Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանին Հայաստանում տեսնելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իրավական դաշտում պետք է լուծվեն այդ հարցերը, կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ու բոլոր հնարավոր իրավական լուծումները կտրվեն»:

18:00

«Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպած երթի մասնակիցներն Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել:

17։34

Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթը շարունակվում է: Ցուցարարների շարքերը անընդհատ համալրվում են: Երթի մասնակիցներն այժմ հասել են Գարեգին Նժդեհ փողոց–Արշակունյաց պողոտա խաչմերուկ:

—————————————————-

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հայտարարել էր անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին:

«Մենք չենք կարող գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել՝ իմանալով, որ տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են անում, իսկ մենք սենյակում տարբեր քննարկումների ենք մասնակցում: Դրա համար խնդրում եմ դադարեցնել ակցիաները, որպեսզի մենք կարողանանք մեր թիմով Ազգային ժողովում՝ մեր գրասենյակում, քաղաքական աշխատանքը ավարտին հասցնել՝ մեր դե ֆակտո հաղթանակը դե յուրե արձանագրելու համար»,- հայտարարել էր Փաշինյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտվանից հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ և հանրահավաքի ժամանակ հայտարարելու է հաջորդ օրվա իրենց անելիքների մասին:

«Ամեն դեպքում, մյուս օրը՝ ժամը ութից, բոլոր մարզերից հավաքում ենք Հանրապետության հրապարակում: Մենք այդ օրը ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտը ստեղծված քաղաքական իրավիճակից»,- ասել էր նա:

 

Հակոբ Ասլանյան

ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

21:11 • 30/04

Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի

21:02 • 30/04

Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն. Ն. Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում

20:56 • 30/04

Ֆուտբոլային վերլուծաբան Բալագե. Ֆոնսեկան ցանկանում է գլխավորել «Արսենալը»

20:50 • 30/04

Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը. Նիկոլ Փաշինյան

20:41 • 30/04

Թուրքիայում լրացել է Wikipedia-ի արգելքի մեկ տարին

20:38 • 30/04

Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով. Սասուն Միքայելյան

20:35 • 30/04

Ժամանակավոր կառավարությունն ունի 4 հիմնական գործառույթ. տնտեսական հրաշքներ պետք չէ ակնկալել. Արարատ Միրզոյան

20:26 • 30/04

Արամ Ա-ն ողջունել է Հայաստանի քաղաքական իրավիճակը սահմանադրական ճանապարհով լուծելու ջանքերը

20:24 • 30/04

Հայաստանն իր քաղաքացիներով օրինակ դարձավ աշխարհի համար. Արսինե Խանջյան

20:14 • 30/04

Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են BBC-ի թղթակցին

20:11 • 30/04

Մենք պարտավոր ենք սկիզբ դնել մեծ հայրենադարձության. ՔՊ անդամ

20:10 • 30/04

Այս հեղափոխությունը եկել է նորացնելու, թարմացնելու, ավելի լավը դարձնելու արդեն ստեղծված պետական ծրագրերը. Զարուհի Բաթոյան

20:07 • 30/04

Ռոբեն, Ռիբերի, Կիելինի. 11 ֆուտբոլիստ, որոնք ազատ գործակալի կարգավիճակ կունենան այս ամառ

20:04 • 30/04

Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր նրանք բոլորը ձեզ հետ են. Շավարշ Կարապետյան

20:01 • 30/04

Սրանից հետո եթե որևէ համայնքապետ անօրինական քայլ անի, մենք պայքարի ձևն արդեն գիտենք. ՔՊ անդամ

19:59 • 30/04

Սանկտ Պետերբուրգում կողոպուտի և շորթման համար հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում

19:54 • 30/04

Եվրոպայի լքված շինությունները և հին դաշնամուրները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսնակարներ)

19:53 • 30/04

Անցումային արդարադատությունն ամենակարևոր գործիքներից է, որով կկարողանանք վերականգնել վստահությունը կառավարման համակարգի հանդեպ. Ա. Գրիգորյան

19:35 • 30/04

Բալոտելի. Ցանկանում եմ վերադառնալ Իտալիա

19:17 • 30/04

Հոնգկոնգի տանիքները՝ ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքում (լուսանկարներ)

19:12 • 30/04

Ստենլիի Գավաթ. «Վաշինգտոնը» հաղթել է «Պիտսբուրգին», «Նեշվիլը»՝ «Վինիպեգին»

18:58 • 30/04

Վարչապետի ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են մոտ 100 միջազգային լրատվամիջոց ներկայացնող լրագրողներ. Տ.Բալայան

18:51 • 30/04

Առաջին խումբ. «Լոռին» ու «Արցախը» հաղթում են, այլ արդյունքներ (տեսանյութ)

18:48 • 30/04

ԱՄՆ-ում 96-ամյա վետերանը համալսարանի դիպլոմ է ստացել

18:27 • 30/04

Քայլեր կձեռնարկենք, որ Կառավարության նիստերը դռնբաց լինեն. Նիկոլ Փաշինյան

18:21 • 30/04

ՀՀ վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Վովայի Փաշինյանն է. ԱԺ լրատվության վարչություն

18:07 • 30/04

NBA. Լեբրոնն առաջ է տանում «Քլիվլենդին», «Հյուսթոնը» հաղթում է 1/4 եզրափակչի առաջին խաղում (տեսանյութ)

18:06 • 30/04

ԱՄՆ-ը պետք է լքի Մերձավոր Արևելքը․ Իրանի հոգևոր առաջնորդ

17:51 • 30/04

ՃՏՊ ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ. տուժած ՀՀ քաղաքացին հոսպիտալացվել է

17:42 • 30/04

Մի արեք քայլեր, որոնք կարժանանան քրեական պատասխանատվության. Վահրամ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

17:30 • 30/04

Ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի գրանցած հաջողությունները ստիպում են մեր հակառակորդներին դիմել ուղիղ ագրեսիայի․ Ասադ

17:24 • 30/04

Պորոշենկոն հայտարարել է Դոնբասում միացյալ ուժերի գործողության մեկնարկի մասին

17:21 • 30/04

Ինչ որոշում էլ կայացնենք, հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը. Է. Շարմազանովը նշեց, որ վարչապետի ընտրության հարցով ՀՀԿ-ն դեռ որոշում չունի

17:20 • 30/04

Մի անհանգստացեք, ամռանը «Սիթին» 1 միլիարդ կծախսի. Գվարդիոլա

17:20 • 30/04

Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա. Հանրապետության հրապարակում ավարտվեց Ն. Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը (լուսանկարներ)

17:18 • 30/04

Ստամբուլահայերի 78%-ը գոհ չէ պատրիարքարանի ներկայի գործունեությունից․ սոցհարցում

17:13 • 30/04

Զիդան. Ռեալը կփորձի արագ գոլ խփել Բավարիայի հետ խաղում

17:10 • 30/04

Փոփոխությունների դրական լինելու համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նախապատրաստված. Ն. Փաշինյան

17:08 • 30/04

Շարունակականությունը չի նշանակում նույնականություն, սատանան դետալների մեջ է. Փաշինյանը՝ Նաղդալյանին

17:04 • 30/04

«Հանրային Ռադիոյի»  լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ

17:02 • 30/04

Պատրաստ եմ եղել կրել պատասխանատվություն՝ անկախ նրանից կլինի դա քրեակա՞ն, վարչապետի պաշտոնը ստանձնելո՞ւ, թե այլ պատասխանատվություն. Ն. Փաշինյան

16:59 • 30/04

Կարելի՞ է արձանագրել, որ չունեք որևէ տեսլական ՀՀ-ի ապաշրջափակման հետ կապված. Գ. Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

16:55 • 30/04

Քաղաքացին նվաճել է իր ազատությունը, եթե ակնկալում եք, որ որևէ մեկին պետք է շնորհակալություն հայտնենք, էլի կարող ենք. Ն. Փաշինյանը՝ Ա. Բաբլոյանին

16:52 • 30/04

Թուրքիայում քրդամետների նախկին առաջնորդ Դեմիրթաշին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

16:46 • 30/04

Վենգերը հաստատել է, որ Մխիթարյանը կարող է բաց թողնել Աթլետիկոյի հետ պատասխան խաղը

16:45 • 30/04

Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի  մշտական համակարգողը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ

16:44 • 30/04

Ես Վենգերը կամ Ֆերգյուսոնը չեմ, որ ինքս որոշեմ ապագաս. Պոչետինո

16:35 • 30/04

Մոսկվայում սկսվել է Telegram-ի արգելափակման դեմ ցույցը. հավաքվել է ավելի քան 10.000 մարդ (լուսանկարներ, ուղիղ միացում)

16:29 • 30/04

Քաղաքական հանգուցալուծման պարագայում տնտեսությունում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու. Նիկոլ Փաշինյան

16:19 • 30/04

Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես. Ա. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

16:08 • 30/04

Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա. Նիկոլ Փաշինյան

16:04 • 30/04

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ազգայնական հարձակման գործով հետաքննություն է սկսվել, վերծանվել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը

15:56 • 30/04

ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի ռազմական անվտանգության ոլորտում փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան

15:51 • 30/04

Այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից. Է. Շարմազանով

15:50 • 30/04

Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնում մուսուլման է նշանակվել

15:44 • 30/04

Հայաստանի 7 հրաձիգ կմասնակցի Չեխիայի Գրան Պրիի առաջնությանը

15:32 • 30/04

Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության մասին

15:31 • 30/04

Թրամփը կոչ է արել հանրապետականներին կանխել իր պաշտոնանկությունը

15:23 • 30/04

Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը պարտվեցին 1/4 եզրափակչում

15:21 • 30/04

Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր

15:19 • 30/04

Բովանդակային առումով լուրջ տարբերություններ չկան մեր մոտեցումներում. Ա. Ռուստամյանը` Ն. Փաշինյանի հետ հանդիպումից հետո

15:17 • 30/04

Մեր խնդիրն է փակել «քաղաքական թշնամանքի էջը». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը

15:15 • 30/04

Ինչ ծրագրային թեզեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը «Թավշյա հեղափոխության» ընթացքում

15:07 • 30/04

Աֆղանստանում 1 օրում 3-րդ պայթյունն է տեղի ունեցել. կան զոհեր

14:56 • 30/04

Ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը. ԵՄ հայտարարությունը Հայաստանի իրավիճակի մասին

14:53 • 30/04

Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես. Արմեն Աշոտյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին (թարմացված)

14:50 • 30/04

Էմերի. Հիմա Չեմպիոնների լիգան «Ռեալի» ընկերուհին է. մյուս ակումբները պետք է աստիճանաբար գայթակղեն նրան

14:46 • 30/04

Մերկելը չի բացառել ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը». Independent

14:45 • 30/04

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնականի հետ

14:22 • 30/04

Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալյանն ու Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակիչում են

14:20 • 30/04

Ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. Ն. Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին

14:19 • 30/04

«Գազպրոմ»-ն ավարտել է «Թուրքական հոսքի» առաջին գծի շինարարությունը

14:03 • 30/04

Սիրիայում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 26 մարտիկ, հիմնականում՝ իրանցիներ

14:03 • 30/04

Եղեգնաձորում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 40 սմ երկարությամբ իժ տեսակի օձ

13:54 • 30/04

Էրդողանը շատ է զղջում վաղաժամ ընտրությունների որոշման համար․ թուրք ընդդիմադիր գործիչ

13:48 • 30/04

Ֆրանսիայում թանգարաններից մեկի հավաքածուի կեսից ավելին կեղծ է եղել

13:47 • 30/04

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ

13:43 • 30/04

Օբամեյանգը պատմել է, թե իրականում որ համարի մարզաշապիկն էր ցանկանում ընտրել Արսենալում

13:37 • 30/04

Լոռիում 46-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել. հայտնաբերվել է երկտող

13:37 • 30/04

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել վարչապետին ուղղված նամակի հրապարակումից հետո

13:13 • 30/04

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ

13:08 • 30/04

Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը բանակցության ենթակա չէ. Ռոհանին՝ Մակրոնին

12:59 • 30/04

Աշխարհի ամենահարուստ մարդու ընկերությունը բարեհաջող արձակել է New Shepard հրթիռը (լուսանկարներ, տեսանյութ)

12:52 • 30/04

«Մանչեսթեր Սիթին» կրկնել է «Չելսիի» ռեկորդը

12:47 • 30/04

Լիվերպուլի հարձակվող Մուհամեդ Սալահը հնարավոր է որակազրկվի երեք խաղով

12:41 • 30/04

«Ելքի» հետ քննարկմանը նախապայմաններ չենք առաջադրել. Նաիրա Զոհրաբյան

12:38 • 30/04

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի

12:34 • 30/04

Ուշացումներ չեն լինելու, և կենսաթոշակի վճարումները կսկսվեն մայիսի 4-ից

12:30 • 30/04

Մենք պետք է վայրկյան առաջ նորից ոտքի կանգնեցնենք պատմական Սուրը․ Կարո Փայլանը Դիարբեքիրում է

12:23 • 30/04

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում

12:16 • 30/04

Ժողովրդի թեկնածուն մեզ համար ընդունելի է. «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման. Վահե Էնֆիաջյան

12:09 • 30/04

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

12:09 • 30/04

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ

12:03 • 30/04

Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես՝ որպես պետության ղեկավար, կստորագրեմ հրամանագիրը. Արմեն Սարգսյան

11:55 • 30/04

24.4մ. բրազիլացին նվաճել է աշխարհի ամենաբարձր ալիքը (տեսանյութ)

11:54 • 30/04

Թե՛ ոստիկանությունը, թե՛ պետական մարմինները պարտավոր են գործադրել ամեն ինչ՝ ապահովելու խաղաղ հավաքի ազատության իրավունքի իրացումը. ՄԻՊ

11:53 • 30/04

Քննարկել ենք, բայց վերջնական որոշում չկա. Տիգրան Ավինյանն այն մասին, թե ունե՞ն արդյոք ստվերային կաբինետ

11:51 • 30/04

Կավանին շրջանցել է Իբրահիմովիչին և դարձել ՊՍԺ-ի լավագույն ռմբարկուն Լիգա 1-ում

11:47 • 30/04

Թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն. ՀՀ նախագահը՝ ՀՀ արտաքին քաղաքականության մասին

11:43 • 30/04

Չինաստանի արտգործնախարարը կայցելի Հս. Կորեա

Be the first to comment on "Աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի վրա. Հանրապետության հրապարակում ավարտվեց Ն. Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ