Վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը կփոխվի

«ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգի մասին նոր նախագիծը, ըստ որի այլևս բավարար չէ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քաղաքացին հաջող հանձնի թեստային և գործնական քննությունները:

Նոր կարգի համաձայն՝ քաղաքացին պարտադիր պետք է ներկայացնի ուսուցում իրականացնող կազմակերպության (այդ թվում` ռազմաուսումնական հաստատության) կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ:

Այսպիսով, կառավարությունն ավտոդպրոցների համար գործ է կպցնում՝ նախապես ավտոդպրոցների գործունեությունը դարձնելով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պատկերացնում եք, չէ՞, թե ուր է տանում այս ամենը»:

https://www.aysor.am/am/news/2019/07/04/%D4%BA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF/1583181

Be the first to comment on "Վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգը կփոխվի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ