Հայաստանը «կկատարելագործի ԱՄՆ-ի հետ կապերը»

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանը մեծապես գնահատում է անկախությունից ի վեր Հայաստանին տրամադրվող ամերիկյան ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը»:
«Այն մշտապես կարեւոր նշանակություն է ունեցել մեր երկրի զարգացման համար: ԱՄՆ-ի օժանդակությունն այսօր եւս թույլ կտա առավել սահուն ու արագ իրականացնել բարեփոխումները եւ անշրջելի դարձնել ժողովրդավարությունը Հայաստանում»,- ասված է ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

ՀՀ վարչապետը գոհունակությամբ է խոսել Երեւանում վերջերս կայացած Հայաստան-ԱՄՆ Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստի մասին:

«Այն դարձավ մեր երկրների միջեւ ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունների առաջընթացի վկայությունը: Հայաստանը շահագրգռված է կատարելագործել այդ հարաբերությունները եւ զարգացնել երկկողմ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում:

Մեծապես կարեւորում եմ ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի հասնել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության»,- ասված է ուղերձում:

Դոնալդ Թրամփին շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
https://mediamax.am/am/news/foreignpolicy/34090/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Հայաստանը «կկատարելագործի ԱՄՆ-ի հետ կապերը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ