Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Կառավարությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացման եւս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները», — ասված է հաղորդագրության մեջ:
https://mediamax.am/am/news/foreignpolicy/34084/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Իրանի նախագահի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ