«Դավիթն ինձնից շուտ տեսավ փոքրիկին». Աստղիկ Խաչատրյանը

հունիսի 17-ին Գլենդելում ծնվել է դերասան-ամուսիններ Դավիթ Թադեւոսյանի եւ Աստղիկ Խաչատրյանի երկրորդ բալիկը: Զույգի երկրորդ երեխան եւս տղա է: Մարկը ծնվել է 3 կգ քաշով եւ 53 սմ հասակով:

«Անվան ընտրությունը Դավիթինն է: Երկար չենք մտածել, քանզի շատ չէին մեր նախընտրելի անունները։ Արեգիս անվան ընտրությունն ինձ էր վստահված, դե, իսկ Մարկինս վստահվեց հայրիկին: Իհարկե, Արեգս էլ ուներ նախընտրելի անուններ՝ դասարանի տղաների ու իր ընկերների անունները:)»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աստղիկը:

Դերասանուհին նշել է, որ երկրորդ հղիությունը շատ թեթեւ է անցել.«Երբ առաջին անգամ հանդիպեցի փոքրիկիս հետ, հասկացա՝ ավելացավ եւս մեկը, ում համար պատասխանատու եմ: Կյանքիս գույներն ավելացան, թեւերս ավելի մեծացան, մի խոսքով՝ աննկարագրելի զգացողություններ էին, մայրացած յուրաքանչյուր կին կհասկանա: Մայրիկ լինելը միշտ էլ դժվար է, մայրությունն ամենազգայական փորձառությունն է կնոջ կյանքում, այն հավերժական կոչում է։ Չկա ոչինչ ավելի գեղեցիկ, քան փոքրիկ երեխան երջանիկ մոր գրկում»։

Խոսելով նորածնի եւ հայրիկի հանդիպման մասին՝ Աստղիկն ասել է.«Նրանք ավելի շուտ հանդիպեցին. Դավիթն ինձ հետ վիրահատարանում էր, իսկ ապրումների մասին ինքն ավելի լավ կպատմի:)»:

Դերասանուհուց հետաքրքրվել ենք նաեւ՝ ինչպես է անցել եղբայրների առաջին հանդիպումը.«Արեգս շատ-շատ էր սպասում: Երբ օրերն արդեն մոտ էին, առավոտյան արթնանում էր ու ասում՝ «Մամ, մնաց 10 օր՝ ապերը ծնվի», ու այսպես օրերն էր հաշվում։ Շատ հուզիչ էր նրանց առաջին հանդիպումը. Արեգն աչք չէր կտրում փոքրիկից, անընդհատ ուզում էր համբուրել: Կարծում եմ՝ իր մոտ էլ էր զգացմունքների փոթորիկ»:
https://bravo.am/news/_%D4%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9%D5%B6_%D5%AB%D5%B6%D5%B1%D5%B6%D5%AB%D6%81_%D5%B7%D5%B8%D6%82%D5%BF_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%BE_%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF%D5%AB%D5%B6___%D4%B1%D5%BD%D5%BF%D5%B2%D5%AB%D5%AF_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8_36337

Be the first to comment on "«Դավիթն ինձնից շուտ տեսավ փոքրիկին». Աստղիկ Խաչատրյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ