Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետեւել է ամառային զորակոչի ընթացքին, զորակոչային եւ բժշկական հանձնաժողովների աշխատանքին, զրուցել բժիշկների հետ, տեղեկացել զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին։

Վիճակահանության դահլիճում պաշտպանության նախարարը զրուցել է նաեւ զինակոչիկների հետ, շնորհավորել զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել անվտանգ եւ գերազանց ծառայություն։

Դավիթ Տոնոյանը պատասխանել է զինակոչիկների ծնողների հարցերին, վստահեցրել, որ պաշտպանական գերատեսչությունը շարունակում է բարեփոխումներ իրականացնել զինծառայողների կենցաղային եւ թիկունքային ապահովման ուղղությամբ։
https://mediamax.am/am/news/armypolice/34072/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հավաքակայան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ