Հայկ ՄարությանԼավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում… քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը

Կարո՞ղ եք ասել, թե ի՞նչ կապ ունեն Երևանի քաղաքապետարանի աշխատանքի արդյունքներն այն տվյալի հետ, որ մայրաքաղաքում հունիսի 23-ից 30-ը ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ:

Այդ լույսի ներքո, թերևս լուսամփոփն ամփոփի հետ շատ ավելի սերտ կապեր ունի, թեկուզ՝ բառակազմական, քան քաղաքապետ Հայկ Մարությանի և իր ենթակաների աշխատանքը՝ երեխաների լույս աշխարհ գալու հետ:

Առհասարակ, քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային վերջին խորհրդակցության մասին տեղեկատվությունը նման նախորդ հաղորդագրություններից առանձնապես շատ չի տարբերվում: Պարզապես, որ ընթացիկ տարին օրացուցային իմաստով մեջտեղից կիսվել է, մի քիչ էլ կիսամյակային ամփոփումներ են արվել: Օրինակ, որ առաջին կիսամյակում Երևանի «սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%»:

Read more: https://armeniasputnik.am/columnists/20190702/19440384/lave-marutyany-pashtone-stacel-lenubol-orerum-qaxaqapetarani-romantik-ampopagiry.html
Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն
Ուղղակի հրաշալի է, ազնիվ խոսք, մանավանդ, որ «…քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը»:
Ի դեպ, լեզվի մասին: Նույնիսկ իշխանափոխություն եղավ, բայց «հավաքագրել» բառի սխալ գործածումը չվերացավ: Թե «հավաքել» բառն այս դեպքում ինչո՞ւ չեն սիրում, անհասկանալի է: Ի վերջո, եկամտի մասին է խոսքը, այլ ոչ թե կենցաղային աղբի: Չէ, երևի վիճակված է այդպես էլ չհասկանալ, թե մերոնց ինչի՞ն է պետք հարկերը, բյուջեի մուտքերը, քաղաքային բյուջեի եկամուտները «վեռբովկա» անել (հավաքագրել): Բայց թողնենք դա:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի գլխավորած քաղաքային իշխանության աշխատանքին ու դրա արդյունքներին, ապա խորհրդակցության ժամանակ մասնավորապես զեկուցվել է, որ այսպես ու այսպես… «շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն»:
Հետաքրքիր է` հատկապես առաջին կիսամյակի ամփոփման մասին սկսվող տեղեկատվության պահը նկատի առնելով: Ինչո՞ւ շտապել, գուցե այդ 600 հազար քմ ասֆալտը կարելի էր տարեկա՞ն հաշվետվության համար թողնել, այլ ոչ թե հիմա նշել՝ ապառնիով: Բայց դե, էլի ոչինչ. թող փոսերը ջերմանան ասֆալտով ծածկվելու հույսով, մինչև կծածկվեն:

«ԿամԱԶ»–ների գնման մեջ գումա՞ր են աշխատել. Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը
Հետաքրքրական այլ տեղեկություններ էլ կան, ինչպես մարզական մեկնաբանները կասեին՝ «վիճակագրության սիրահարների համար»: Օրինակ` այն, որ միայն հունիսին Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Ի լրումն՝ քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով:

Ճիշտն ասած, զարմանալի է, թե ինչու չի նշվում, օրինակ, երթուղային միկրոավտոբուսներով, ավտոբուսներով և տաքսիներով փոխադրված ուղևորների թիվը: Փոխարենը պարզ է մի բան.բախտներս բերել է, որ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետ է դարձել համեմատաբար «լենուբոլ» ժամանակներում, այլ ոչ թե, ասենք, «ցուրտումութ» տարիներին, երբ Երևանի մետրոպոլիտենը մեկ շաբաթվա մեջ էր մոտավորապես այդքան ուղևոր տեղափոխում: Թերևս, չարժե հիշեցնել, թե՝ ինչու:

Վերադառնանք մեր ժամանակներ, ավելի ստույգ՝ օրեր:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները:

Հուզիչ է, այնպես չէ՞:

Հայկ Մարությանը խոսեց աղբահանության խնդրից. կլուծարե՞ն պայմանագիրը «Սանիթեքի» հետ
Ի դեպ, աջակցության կարգով կիսամյակային մի ամփոփիչ տվյալ էլ կարող եմ իմ կողմից հուշել. այս տարվա առաջին կիսամյակում մեր բազմաբնակարան շենքի աղբահորանը դատարկվել է 16 անգամ: Առաջին երկու ամիսը՝ երկուական անգամ, մնացած ամիսներին՝ երեքական, այսինքն՝ 10 օրը մեկ, եթե բախտներս բերի: Դա հաշվելը բարդ չէ, դրա զգլխիչ «բուրմունքին» հաշտվելն է, որ չի ստացվում: Բայց դե ամեն ինչ միանգամից հո չի՞ լինի: Մարդիկ կամաց-կամաց, մի երկու տարվա մեջ կվարժվեն աղբահոտին: Հա, ու ամփոփման զարդը. «Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ»:

Բնականաբար, ուրախ ենք նորածինների ծնողների, տատիկների, պապիկների, հարազատների, հոպար-հուրքուրների համար: Բայց ի՞նչ կապ ունի երեխաների ծնունդը քաղաքապետարանի աշխատանքի, քաղաքային իշխանության գործունեության և դրա արդյունքների հետ:

Չնայած, երևի դեռ պետք է գոհ լինենք, որ կիսամյակում արձանագրված արևոտ օրերի թիվն էլ չի հիշատակում՝ որպես քաղաքային իշխանության հետևողական ու տքնաջան, անձնուրաց աշխատանքի ձեռքբերում:
https://armeniasputnik.am/columnists/20190702/19440384/lave-marutyany-pashtone-stacel-lenubol-orerum-qaxaqapetarani-romantik-ampopagiry.html

Be the first to comment on "Հայկ ՄարությանԼավ է`Մարությանը պաշտոն է ստացել «լենուբոլ» օրերում… քաղաքապետարանի ռոմանտիկ ամփոփագիրը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ