Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում

Արցախում խաղացած ռուս ֆուտբոլիստը դրոշակ չի սարքում այն փաստը, որ իր կինը Իջևանից է. նա սիրում է Հայաստանը և հույսեր կապում մեր երկրի հետ։ Մարզիկը պատմել է, թե ինչպես է «ձեռքերով սրտիկը» փոխարինել Ստեփան Շահումյանով, և ինչ օրեր է անցկացրել Ալեքսանդր Գրիգորյանի հետ։

Ազատ գործակալի կարգավիճակով ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյական, որի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատը», դեմ չէր լինի խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում: Նա այս մասին ասել է sport24-ի հետ զրույցում:

«Եթե ինձ առաջարկեին խաղալ Հայաստանի ֆուտբոլի հավաքականում, միայն կողմ կլինեի: Այդպիսի հնարավորությունն անպայման կքննարկեի ընտանիքիս հետ, բայց հաճույքով կխաղայի նման բարձր մակարդակում», — ասել է նա:

Մալյական նաև խոսել է Հայաստանի մասին ու պատմել, թե ինչպես է ստացվել, որ չճանաչված երկրների Եվրոպայի գավաթի Conifa մրցաշարում հանդես է եկել որպես Արցախի հավաքականի ֆուտբոլիստ:

Ֆուտբոլիստի խոսքով՝ մինչ Հայաստան տեղափոխվելը շատ քիչ բան է իմացել Հայաստանի մասին, միայն որոշ բաներ է լսել հայ-ադրբեջանական կոնֆլիկտից:

Այստեղ տեղափոխվելուց հետ շատ բան է իմացել տեղացիներից: Ըստ նրա՝ վերջին տասնամյակներում այս հողի վրա տեղի ունեցած բազմաթիվ դեպքերից և իրադարձություններից հետո Եվրոպայի առաջնությունը Արցախի համար իսկական տոն էր դարձել: Ֆուտբոլիստն ավելացրել է, որ ինքն առաջնության մրցաշրջանը սկսել է «Արարատում», սակայն ինչ պատճառներով այնտեղ չի ավարտել: Ձմռանն էլ ակումբ չգտնելուց հետո որոշել է մնալ Հայաստանում, քանի որ ընտանիքին դուր է գալիս Հայաստանը:

«Դիտարկում եմ բոլոր տարբերակները, փորձում եմ ակումբ գտնել: Երբ ինձ զանգահարեցին Արցախի հավաքականից, առանց մտածելու համաձայնեցի: Առավել ևս, որ իմ կինն իջևանցի է: Ի դեպ, Իջևանում է ծնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք դրանով չենք պարծենում, բայց պատահում են դեպքեր, երբ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փոխում են իրենց վերաբերմունքը, երբ իմանում են, որ դու Իջևանից ես»,- ավելացրել է ռուս ֆուտբոլիստը:

Մալյական պատմել է, որ Արցախի հավաքականում անցկացրած առաջին խաղից առաջ զբոսնել է Ստեփանակերտում և տեղացիներից պարզել, որ քաղաքի անվանումը կապված է Ստեփան Շահումյանի հետ: Երեկոյան էլ տեսել է արձանը, և նրա մեջ շատ լավ տպավորվել է Շահումյանի կանգնած դիրքը:

«Սովորաբար ես գոլը տոնելիս ձեռքերով սիրտ եմ ցույց տալիս իմ ընտանիքին, բայց Պադանիային խփածս գոլից հետո ես ուղղակի ցանկացա կանգնել Ստեփան Շահումյանի կեցվածքով»,- ավելացրել է նա:

Ֆուտբոլիստը պատմել է նաև, թե ինչ էր տեղի ունենում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Լուչ» թիմում: Նա ասել է, որ ինքը թիմի առաջնորդն էր, և Գրիգորյանը զարմանում էր, թե ինչու ֆուտբոլիստը չի խաղում Պրեմիեր լիգայում:

Հայկական ակումբը ֆուտբոլիստներ է փնտրում համացանցի միջոցով. լուսանկար
«Գրիգորյանը ֆուտբոլիստների միջև «սպարինգներ» էր կազմակերպում, ես միակ խաղացողն էի, որ բոլորին պարտաճանաչ մասնակցում էի: Երեք անգամ նա ինձ հարևանիս՝ Սերգեյի Ֆոմինի հետ դեմ առ դեմ հանեց: Մենք նույնիսկ պայմանավորվել էինք միմյանց թույլ հարվածել, բայց Վիտալիչը գոռում էր, որ ավելի ուժեղ է պետք խփել, և ամբողջ ընկերությունը կանցնի։ Մի անգամ Սերգեյն իբր ինձ ուժեղ խփեց, ես սկսեցի գոռալ. «Ի՞նչ ես անում, սենյակը կազատես»։ Վիտալիչը հավատաց, բայց երբ ես ժպտացի, հասկացավ, որ պայմանավորվել ենք»,- հիշել է նա:

29-ամյա ռուս ֆուտբոլիստ Դմիտրի Մալյական ծնվել է Օմսկում: 2018 թվականին խաղացել է «Արարատ» ֆուտբոլային ակումբում, 2019 թվականին Արցախում տեղի ունեցած Conifa Եվրոպայի գավաթի խաղարկության ժամանակ հանդես է եկել տանտիրոջ կազմում:
https://armeniasputnik.am/sport/20190702/19441476/ijevanci-kiny-pashinyann-u-arcaxy-inch-kuzer-anel-rus-futbolisty-hayastanum.html

Be the first to comment on "Իջևանցի կինը, Փաշինյանն ու Արցախը. ի՞նչ կուզեր անել ռուս ֆուտբոլիստը Հայաստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ