2-ամյա աղջնակը 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել

Չինաստանում մեկ տարի ամեն օր սմարթֆոնով խաղալու հետևանքով 2 տարեկան աղջնակը բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել:

Նշվում է, որ երեխայի ծնողները նրան մեկ տարեկանում սմարթֆոն են տվել, քանի որ միայն դա էր «նրան լուռ պահում», սակայն երբ երեխայի մոտ ծնողները շլություն և հաճախակի կկոցում նկատեցին, դիմեցին ակնաբույժին: Արդյունքում պարզվեց, որ երեխայի մոտ բարձր աստիճանի կարճատեսություն կա:

Աղջնակի տեսողությունն անդառնալիորեն տուժել է և կարող է տարիքի հետ վատթարանալ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վերջերս հրապարակած հոդվածի մեջ նշվում է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին հակացուցված է էկրաններին նայելը, իսկ 2-4 տարեկան երեխաներն օրական 1 ժամից ավելի չպետք է նայեն էկրանին:
https://impoqrik.am/news/5381-%D5%BD%D5%B4%D5%A1%D6%80%D5%A9%D6%86%D5%B8%D5%B6%D5%B8%D5%BE-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A5%D5%BF%D6%87%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%A1%D6%80%D5%B1%D6%80-%D5%A1%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A7-%D5%B1%D5%A5%D5%BC%D6%84-%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D5%AC.html

Be the first to comment on "2-ամյա աղջնակը 1 տարի շարունակ սմարթֆոնով խաղալու հետևանքով բարձր աստիճանի կարճատեսություն է ձեռք բերել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ