Վարչապետ. Սփյուռքի հետ կապերը պետք է ավելի արդյունավետ դարձնենք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է փոխենք եւ այն դարձնենք ավելի արդյունավետ»:
«Շնորհակալ եմ, որ Դուք համաձայնեցիք հրաժարվել Գլենդելում Ձեր աշխատանքից եւ վերադառնալ Հայաստան, դա շատ խորհրդանշական է:

Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ասենք, որ Դուք ծնվել եք Երեւանում, մինչեւ 7-րդ դասարանը սովորել եք փոսի անգլիական դպրոցում, փայլուն տիրապետում եք հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ որոշ չափով իսպաներենին, ինչը նշանակում է, որ սփյուռքի հետ լիարժեք հաղորդակցություն ստեղծելու հնարավորություն ունեք»,- ասել է վարչապետը՝ ընդունելով Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:

«Սփյուռքը Հայաստանի համար ներկայանում է որպես մի պատրաստի ներուժ, որը պետք է օգտագործել պարզ, լավագույն իմաստով՝ ի շահ հայրենիքի: Հայաստանի Հանրապետությունն էլ ինչ-որ չափով Սփյուռքի հարատեւման, ուժեղացման երաշխավորն է»,- ասել է Զարեհ Սինանյանը:
https://mediamax.am/am/news/politics/33871/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Վարչապետ. Սփյուռքի հետ կապերը պետք է ավելի արդյունավետ դարձնենք"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ