Բալիկի սպասող հայտնիները. մաս 2-րդ

2019-ը հայտնի ընտանիքներից շատերին բալիկ կպարգեւի: Ոմանք առաջին անգամ կզգան ծնող դառնալու բերկրանքը, որոշ ընտանիքներում էլ կծնվի երկրորդ կամ երրորդ երեխան: նախորդ անգամ պատմել է, որ այսօր գեղեցիկ կարգավիճակում են Սիլվա Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Նորա Գրիգորյանը: Նրանց շարքերը համալրելու են եկել Մերի Մակարյանը, Լիդիա Գրիգորյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Սաթեն Վարդանյանը:):

Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Մերի Մակարյանը հղիության վերջին շրջանում է: Նրա բալիկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Հղիության լուրը դերասանուհին հայտնել է նոր ֆոտոշարքի միջոցով, որում երեւում է կլորացած փորիկը:

Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Դերասանուհու խոսքով՝ սիրում է հղիության ընթացքը: «Ինձ՝ որպես կին, երջանիկ եմ զգում»,-ասել է նա: Փոքրիկ Էդուարդին ամիսներ անց կմիանա եղբայրը:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ամիսներ անց երկրորդ անգամ մայր կդառնա: Հղիության սկզբնական շրջանում գտնվող մազրիկը դեռ չգիտի բալիկի սեռը:

«Կարմիր բլուր» սերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը հղիության 7-րդ ամսում է: «Իմ բալիկն ամեն հետազոտության ժամանակ չի թողնում բժիշկներին նայել սեռը, չգիտենք՝ աղջիկ է, թե տղա: Անհամբերությամբ սպասում եմ դոպլեր հետազոտությանը»,- ասել է նա: Սաթենի խոսքով՝ հղիությունը շատ լավ է անցնում, օրը հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ նկարչության է հաճախում:
https://bravo.am/news/%D4%B2%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB_%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BD%D5%B8%D5%B2_%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8__%D5%B4%D5%A1%D5%BD_2_%D6%80%D5%A4_56256

Be the first to comment on "Բալիկի սպասող հայտնիները. մաս 2-րդ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ