Տաջիկստանը հետաքրքրված է ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Տաջիկստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։

Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես շ տնտեսության զարգացման գերակա ուղղություն ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։

Նախարարը մանրամասնել է նաեւ նոր ձեւավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները:

Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջեւ կա գործակցության մեծ ներուժ եւ այն նպատակային օգտագործելու ցանկություն։ Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։

Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին եւ այլն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

https://itel.am/am/news/10898/

Be the first to comment on "Տաջիկստանը հետաքրքրված է ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ