Նարեկ Բավեյանի որդու ուրախ 3-ամյակի լուսանկարները

Երգիչ Նարեկ Բավեյանի եւ բալետի պարուհի Քրիստինա Սարգսյանի որդին երեկ դարձել է 3 տարեկան: Մարկի տարեդարձի առթիվ կազմակերպված խնջույքին, որի հյուրերի թվում էին Հասմիկ Կարապետյանը, Վարդան Բադալյանն ու Ռուզաննա Անդրեասյանն՝ իրենց ընտանիքների հետ, ներկա է եղել նաեւ , լուսանկարել է հետաքրքիր դրվագներն ու զրուցել փոքրիկ հոբելյարի հայրիկի հետ:

«Այս անգամ եւս տղայիս ծննդյան տարեդարձի հյուրերը մեր ամենամտերիմ մարդիկ էին, հիմնականում նրանք, ովքեր Մարկի տարիքի բալիկներ ունեն», -ասել է Նարեկը:

Մարկի ամենասպասված հյուրերն, իհարկե, մուլտհերոսներն են եղել.«Շատ նվերներ է ստացել, բայց հատկապես ուրախացավ մուլտհերոսներից: Անդադար խաղում էր Մաշայի, արջուկի հետ»,-պատմել է երգիչը:

Պարզվում է՝ Մարկը ցանկացած նվերից շատ է ուրախանում, ու կապ չունի, թե այն ինչ է` հեծանիվ, թե խաղալիք.«Թե՛ խնջույքին, թե՛ տանը շատ էր ուրախացել, երբ բացում էր իր նվերները: Նրան ուրախություն էր պարգեւում ամեն ինչ»:
https://bravo.am/news/%D5%86%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF_%D4%B2%D5%A1%D5%BE%D5%A5%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B8%D6%80%D5%A4%D5%B8%D6%82_%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AD_3_%D5%A1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8_88386

Be the first to comment on "Նարեկ Բավեյանի որդու ուրախ 3-ամյակի լուսանկարները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ