Սա արդեն լուրջ է. Փաշինյանը գովել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գովելով Հայաստանի հավաքականին՝ վերջին երկու խաղերին գրանցած հաղթանակների համար։

«Երկու խաղում 6 գոլ և երկու հաղթանա՞կ: Սա արդեն լուրջ է: Շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին՝ թեժ ֆուտբոլային աշնան սպասումով»,-գրել է նա:

Նշենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի չորրորդ տուրի խաղում հյուրընկալվելիս Աթենքում հունիսի 11-ին մրցել է Հունաստանի հավաքականի հետ և հաղթել 3։2 հաշվով։
https://www.aysor.am/am/news/2019/06/12/%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1574421

Be the first to comment on "Սա արդեն լուրջ է. Փաշինյանը գովել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ