Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «լարվածության լարման» համար

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան այսօր հայտարարել է, որ «Հայաստանի անպատասխանատու գործողությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության լարմանը»:
«Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի անպատասխանատու վարքի արդյունքում տարածաշրջանը հայտնվել է լարվածության աճի շեմին: Այն սադրանքները, որոնք արվել են Հայաստանում պատերազմի կողմնակիցների կողմից, բանակցությունների էությանը հարվածելու փորձ են հանդիսանում»,- հայտարարել է Աբդուլաեւան:

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անձամբ պարգեւատրելով այն անձանց, որոնք կատարել էին ադրբեջանցի զինծառայողի ոչնչացման իր հրամանը, այդպիսով հաստատում է, որ Հայաստանը զավթիչ պետություն է: Սա Ադրբեջանի տարածքների օկուպացման գործում Հայաստանի զինված ուժերի անմիջական մասնակցության հերթական ապացույցն է: Տոնոյանի գործողությունները նաեւ ցուցադրում են, որ Երեւանը խաբում է միջազգային միջնորդներին եւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում նրանց նկատմամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
https://mediamax.am/am/news/karabakh/33828/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «լարվածության լարման» համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ