Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել, ասել է նախարարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկա լինելով «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը, ասել է, որ քննական գործընթացը հանգիստ է ընթանում:
«Նախկին տարիներին, օրինակ, երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ, ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են: Մեծ մասը պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ են եւ ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք, այն դեպքում, երբ աշխարհում կանանց ներգրավվածության միջին ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»,- նշել է նախարարը:

Քննության ավարտից մեկ ժամ անց քննական թեստերի պատասխանները հրապարակվում են Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կայքում, իսկ գնահատականները քննական կենտրոններում հրապարակվում են 5 օր հետո:
https://mediamax.am/am/news/education/33826/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել, ասել է նախարարը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ