ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է «մեծ հնարավորություններ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ:

«Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Կարող ենք արձանագրել, որ առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34,5%-ով:
Ընդ որում՝ ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2,1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20,7%-ով: Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1,1% է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք:
Մնացած 99%-ը վերամշակող արդյունաբերության եւ գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են»,- ասել է նախարարը հունիսի10-ին Ազգային ժողովում՝ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է նաեւ ամենից շատ արտահանված ապրանքները, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ եւ սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր եւ այլն:

«2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը եւ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր»,- նշել է նախարարը:

https://banks.am/am/news/newsfeed/17442

Be the first to comment on "ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է «մեծ հնարավորություններ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ