ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուծվի եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնելու գործում։

Համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով:

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջ՝ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու եւս մեկ ընտանիքի, այս անգամ՝ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին։

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանը՝ ութ հոգով մեկ հարկի տակ։ Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, եւ Գասպարյանները սկսել էին կառուցել իրենց սեփական տունը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել։ Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը եւ տանիքը։

«Մեր ընկերությունը «Ֆուլերտնաշինական կենտրոն»-ի հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հասցնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսեւորվում է նաեւ շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգեւորությունը ցույց է տալիս, որ այս տարի եւս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն:

«Կոտայքի մարզը մոտ է մայրաքաղաքին, սակայն այստեղ էլ, բնակարանային խնդիրները շատ են: Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ, ուղղված է սատարել անապահով ընտանիքներին՝ կառուցելու իրենց տունը։ Ընտանիքը հայ շինականին բնորոշ աշխատասիրությամբ եւ մղումով է լեցուն: Գասպարյանները շատ են ձգտել սեփական տանիք ունենալու համար։ Նրանց երազանքի իրականացման համար մի փոքր օգնություն էր անհրաժետ։ Այսպիսի ընտանիքները պետք է իմանան, որ միայնակ չեն»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններին՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ։
https://itel.am/am/news/10882/

Be the first to comment on "ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ կլուծվի եւս մեկ ընտանիքի բնակարանային խնդիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ