Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ:
«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետևողական զարգացման քաղաքականությանը:
Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը և հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
https://shamshyan.com/hy/article/2019/06/10/1127005/

Be the first to comment on "Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ