Հրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Հայաստանը ներկայացնող 61 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Հրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Մարգարյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից՝ 6։5 հաշվով հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սաբանովին, 1/8 եզրափակչում 14։2 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ջաբրայիլ Ցիկիևին, քարորդ եզրափակչում 6։4 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին, կիսաեզրափակչում՝ 5։2 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Համզա Ալաչայից։ Եզրափակչում նա 11։0 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Եշչիենկոյին։
https://mamul.am/am/news/152993

Be the first to comment on "Հրաչյա Մարգարյանը հռչակվեց Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ