«Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն». Արենա Զեյնալյանի գրավիչ նոր ֆոտոշարքը

«Աշխատանքային գրաֆիկս շատ խիտ եւ հագեցած է: Այդ է պատճառը, որ շատ չեմ կարողանում զբաղվել ֆոտոմոդելինգով: Այս անգամ համաձայնեցի՝ մտածելով, որ կարելի է ավելի արտիստիկ, ոչ տարածված նկարներ ստանալ: Արդյունքից գոհ եմ»,-ասել է նա եւ հավելել, որ այժմ զբաղված է ոսկերչական սեփական բրենդի ստեղծմամբ: Ժամանակը հիմնականում այդ աշխատանքների վրա է ծախսու

Նախորդ տարվա գեղեցկության տիտղոսները Արենայի կյանքում մեծ փոփոխություններ են առաջացրել, ինչու չէ, հարթել ճանապարհը: Ինչպես ինքն է նշել, շատ ուրախ է այդ տիտղոսների համար: Պատասխանատվությունը մեծ է, մյուս կողմից էլ հաճելի է, որ ներկայացնում է Հայաստանը:

«Գեղեցկության մրցույթը շատ լավ առիթ է՝ ցուցադրելու ներքին գեղեցկությունը, ինտելեկտն ու, բնականաբար, արտաքին գեղեցկությունը: Պետք է ունենալ նպատակ: Մրցույթին մասնակցելը կամ հաղթանակը չպետք է ինքնանպատակ լինի: Այն ենթադրում է ուղի, ճանապարհ: Այդ ճանապարհն էլ իր նպատակը պետք է ունենա: Հանուն ինչի ես մասնակցում, պայքարում եւ ինչպես պետք է շարունակես այդ ճանապարհը: Մեկը ցանկություն ունի շոու բիզնեսում աշխատել, մեկ ուրիշը` բարեգործությամբ զբաղվել: Դա շատ անձնական ու անհատական է: Իմ կարծիքով` ամեն դեպքում առանց նպատակի պետք չէ մասնակցել նման մրցույթների: Շատ գնահատում եմ նպատակ ունեցող

Խոսելով գեղեցկության մրցույթներն զուգահեռ հնչող քննադատություններից` Արենան ասել է, որ այս կյանքում ոչ ոք ու ոչինչ կատարյալ չէ: Միշտ էլ կան քննադատություններ: Իր նկատմամբ դրանք քիչ են եղել կամ գուցե ընդհանրապես չեն եղել:

«Գեղեցկության չափանիշները շատ դժվար է նշել: Ամեն մեկն իր ճաշակն ունի: Բարձրահասակ կամ ոչ այնքան, վիրահատած քիթով կամ ոչ, այնքան էլ էական չէ: Շատ մեծ նշանակություն ունի մասնակից գեղեցկուհու ինտելեկտը, աշխարհայացքն ու մտածելակերպը: Միջազգային մրցույթներում նման չափանիշներով էլ են առաջնորդվում: Պետք է նշեմ, որ նախորդ մրցույթը կապ չունի «Միսս Արմենիա»-ի հետ: Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն: Շատ գնահատում եմ նպատակ ունեցող մարդկանց»,-ասել է նա:

Ի դեպ, Արենայի հետ խոսել ենք նաեւ հետագա անելիքներից: Նշել է, որ այլ մրցույթների մասնակցության մասին դեռ հստակ չգիտի: Առաջիկայում բարեգործական ծրագրով ցանկություն ունի մեկնել Հնդկաստան: Հրավեր ունի: Եթե ամեն ինչ հաջողվի, հունիսին կմեկնի:
https://bravo.am/news/_%D4%B5%D5%BD_%D5%A4%D5%A5%D5%BC_%D5%B9%D5%A5%D5%B4_%D5%A9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%A4%D6%80%D5%A5%D5%AC_%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8%D6%80%D5%A4_%D5%A3%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AF%D5%B8%D6%82%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6___%D4%B1%D6%80%D5%A5%D5%B6%D5%A1_%D4%B6%D5%A5%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B9_%D5%B6%D5%B8%D6%80_%D6%86%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B7%D5%A1%D6%80%D6%84%D5%A8%E2%80%A8%E2%80%A8_71528

Be the first to comment on "«Ես դեռ չեմ թագադրել հաջորդ գեղեցկուհուն». Արենա Զեյնալյանի գրավիչ նոր ֆոտոշարքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ