«Դա ինձ չփրկեց». Ով է Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի հերոսուհին

Ռազմիկ Ամյանն օրեր առաջ ներկայացրեց «Նա» երգի տեսահոլովակը: Պարզվում է` շատերին է հետաքրքրել, թե ով է երգչի նոր աշխատանքի հերոսուհին: «Հոլովակի աղջիկը» Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարինա Մնացականյանն է, անդրադառնալու առիթներ ունեցել է: Մեր այս զրույցում Մարինան խոսել է Ռազմիկ Ամյանի եւ այն մասին, թե ինչպես է ընթացել նկարահանումը:

«Զանգ ստացա Ստելլա Հարությունյանից, ով քասթինգով է զբաղվում, հանդիպեցինք ռեժիսոր Կարեն Ամյանի հետ, եւ ընտրությունը միանգամից եղավ: Հետո ինձ զանգահարել են՝ օրը, ժամը եւ մյուս մանրամասները փոխանցելու»,-պատմել է դերասանուհին եւ նշել, որ նախկինում եւս հանդես է եկել որպես տեսահոլովակի հերոսուհի` համագործակցելով համակուրսեցու` Հրագի հետ:

Մարինայի խոսքով` անմոռանալի նկարահանումներն են ունեցել.«Ջրվեժի ռեստորաններից մեկում էր նկարահանումը, եւ շատ-շատ ցուրտ էր այդ օրը: Ես բավական բարակ հագուստով էի, եւ երբ ընդմիջում էր լինում, վազում ու փաթաթվում էի ծածկոցով, նստում փոքրիկ գազօջախի մոտ: Բայց դա ինձ չփրկեց. նկարահանումից մեկ-երկու օր անց հիվանդացա: Անկախ այդ ամենից` շատ լավ օր էր: Այնքան արագ եւ ուրախ անցավ… Իմ կյանքի ամենաթեթեւ նկարահանումն էր»:

Մարինան նկարահանման օրն է ծանոթացել Ռազմիկ Ամյանի հետ.«Նրա մասին լավ կարծիքս կրկնապատկվեց: Նախկինում միայն երգերն էի լսել, հասկացա, որ բացի լավ երգիչ լինելուց, նաեւ շատ լավ մարդ է»:
https://bravo.am/news/_%D4%B4%D5%A1_%D5%AB%D5%B6%D5%B1_%D5%B9%D6%83%D6%80%D5%AF%D5%A5%D6%81___%D5%88%D5%BE_%D5%A7_%D5%8C%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%AF_%D4%B1%D5%B4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B6%D5%B8%D6%80_%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B8%D5%AC%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AF%D5%AB_%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB%D5%B6_89950

Be the first to comment on "«Դա ինձ չփրկեց». Ով է Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակի հերոսուհին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ