«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր հղիության, Պուտինի ու պետական պարգևների հանձնման մասին պատմություն է ներկայացրել ընթերցողներին։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԳՏ–ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր telegram-ալիքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված զվարճալի դեպք է պատմել։

Ամենահարուստ հայերից մեկի կինը եղինջով ապուր է հյուրասիրել Սիմոնյանին․ լուսանկար
Նա հրապարակել է Անդրեյ Կոլեսնիկովի` «Կոմերսանտ» թերթի համար գրած հոդվածի մի մասը, որում ներկայացվում են Կրեմլում պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ կուլիսներում գրանցված դեպքերը։ Լրագրողը Սիմոնյանի ու Պուտինի հետաքրքիր խոսակցության ականատեսն է դարձել։

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ RT–ի խմբագիրը երեխայի է սպասում ու ամենայն հավանականությամբ ծննդաբերելու է նոյեմբերին։ Մարգարիտայի հղիությունն արդեն ակնհայտ է, և Կոլեսնիկովը հենց դրա մասին էլ պատմել է։

«Սիմոնյանն առանց պատճառի բազկաթոռից վեր չէր կենում, հասկանալի էր, որ նույնիսկ Ալեքսանդր Նևսկու շքանշան ունեցող մարդը նրա իրավիճակում կարող է մի քիչ էլ նստել։

Արդեն արարողությունից հետո բալետի արտիստ Նիկոլայ Ցիսկարիձեն ձեռքը մեկնել ու սկուտեղի վրայից երկու բաժակ շամպայն է վերցրել, հետո մեկն առաջարկել է Մարգարիտային։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է դա։

Նիկիտա Սիմոնյանն ու Մարգարիտա Սիմոնյանը արժանացել են Ռուսաստանի բարձր պետական պարգևների
— Ձեզ չի կարելի, — միանգամից արձագանքել է Պուտինը և գնահատող հայացքով նայել է տիկին Սիմոնյանին։

— Այո, արդեն նկատելի է, — հաստատել է Մարգարիտա Սիմոնյանը։

— Նա ասաց, որ դա մտածված չի արել (այսինքն պարզապես նորից այդպես է ստացվել – Ա․Կ․)։ Բայց ես մտածում եմ, որ հնարավոր է` մտածված է արել։ Քանի որ ամեն անգամ, երբ հանդիպում ենք, դուք հղի եք», — ըստ Կոլեսնիկովի` ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Պուտինը մի փոքր մտածել է, բայց ասել է՝ հայտնի չէ՝ ինչն է կարևոր, շքանշանը, թե երեխան։ Սիմոնյանն էլ նշել է, որ այնպես է իր երեխաներին մեծացնելու, որ շքանշանների արժանանան։

«Եթե պետք լինի, մենք միշտ ձեր կողքին են, միանգամից կօգնենք», — աջակցել է Մարգարիտային «Հայրենիքի համար» II աստիճանի շքանշան ունեցող ակադեմիկոս Կուլակովի անվան մանկաբարձության ազգային կենտրոնի փոխնտօրեն Լեյլա Ադամյանը։

Կոլեսնիկովը պատմությունն ավարտել է կատակով․ «Այսինքն՝ սա ոչ թե Կրեմլի Եկատերինինյան սրահն էր, այլ նախամանկաբարձական հիվանդասենյակ»։

«Հինգ տարեկան աղջիկս հեկեկում է»․ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է դստեր մասին
Սիմոնյանն իր հրապարակման վերջում նշել է, որ իրականում Պուտինն իրեն «դու»-ով է դիմել ու ասել` «քեզ չի կարելի», ոչ թե «Ձեզ չի կարելի»։

Անվանի գործիչների պարգևատրման հանդիսավոր արարողությունը կայացել է մայիսի 23-ին Կրեմլում։

Նիկիտա Սիմոնյանն արժանացել է «Ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատակից» կոչմանն, իսկ Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

https://armeniasputnik.am/russia/20190525/18794456/qez-chi-kareli-inchic-e-putiny-tuyl-chi-tve-vor-margarita-simonyany-shampayn-xmi.html

Be the first to comment on "«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ