Դիտյատինի Գավաթի թիմային պայքարի հաղթողը Հայաստանն է

Սանկտ Պետերբուրգում ընթանում է Ալեքսանդր Դիտյատինի անվան մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:
Ինչպես հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը:

Բազմամարտում Դավթյանը մեծահասակների պայքարում դարձել է բացարձակ հաղթող, իսկ Խաչիկյանը երիտասարդների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Դավթյանը եզրափակիչ է անցել ու հանդես կգա 6 գործիքի վրա, իսկ Խաչիկյանը վրիպել է միայն հենացատկերում եւ եզրափակիչ է անցել 5 ձեւից:
https://sport.mediamax.am/am/news/other/33631/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Դիտյատինի Գավաթի թիմային պայքարի հաղթողը Հայաստանն է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ