Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։ Նախագահն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:

Նա համոզմունք է հայտնել, որ հայ-հորդանանյան զարգացող և բարեկամական հարաբերությունները կթևակոխեն նոր շրջափուլ` նպաստելով երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:
Նախագահ Սարգսյանը Աբդալլահ Երկրորդին հաջողություններ, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն է մաղթել:
https://shamshyan.com/hy/article/2019/05/25/1125708/

Be the first to comment on "Նախագահ Սարգսյանն Աբդալլահ Երկրորդին շնորհավորել է Հաշիմյան Թագավորության Անկախության օրվա առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ