Ալեքսանդր ՉեֆերինՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի` Բաքու չմեկնելու որոշման մասին։

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմասնակցելու փաստը: Այդ թեմային նա անդրադարձել է գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում։

«Ֆուտբոլիստն է որոշում ընդունել։ Եթե Մխիթարյանը չի ցանկանում մեկնել Բաքու, իր խնդիրն է: Եթե ֆուտբոլը տեղի տա այդ ճնշումներին, ապա հետագայում մենք չենք կարող որևէ միջոցառում կազմակերպել: Մենք կարողացել ենք անվտանգություն ապահովել Եվրոպայի առաջնության ժամանակ Ֆրանսիայում, երբ ամբողջ երկիրը ահաբեկչությունների վտանգի տակ էր»,- ասել է Չեֆերինը։

Հիշեցնենք` Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Չելսին»:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը:
https://armeniasputnik.am/sport/20190525/18790062/uefa-iinaxagahn-andradardzel-e-henrikh-mkhitaryani-het-kapvats-skandalin.html

Be the first to comment on "Ալեքսանդր ՉեֆերինՈւԵՖԱ-ի նախագահն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ