Գրիգոր Մխիթարյանը սամբոյի ԵԱ-ում արծաթե մեդալակիր է դարձել

Իսպանիայի Խիխոն քաղաքում շարունակվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նորից մեդալ է նվաճել:
Գրիգոր Մխիթարյանը մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում դուրս է եկել եզրափակիչ: Նրա մրցակիցը եղել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Գլադկիխը: Հայ սամբիստը զիջել է ու բավարարվել արծաթե մեդալով:

Ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ) եւ Պողոս Բադալյանը (57 կգ):
https://sport.mediamax.am/am/news/other/33551/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Գրիգոր Մխիթարյանը սամբոյի ԵԱ-ում արծաթե մեդալակիր է դարձել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ