Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ամբողջ աշխարհում այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կայուն և ամուր ընտանիքներն են յուրաքանչյուր երկրի ու պետության հիմնասյունը: Ես միշտ նշել եմ, որ ընտանիք, օջախ, եկեղեցի հասկացություններն ինձ համար բացարձակ արժեք են և բացառիկ նվիրական նշանակություն ունեն:

Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ընտանիքներում են դաստիարակվում ազգային արժեհամակարգ դավանող սերունդները, որոնք էլ հանդիսանում են մեր հայ ազգի շարունակականության ամենակարևոր գրավականը:

Ես միշտ ասել եմ, որ դաստիարակված լինելով մեր բազմադարյա ավանդույթներով առաջնորդվող հայ ընտանիքում, առաջնորդվելով մեր քրիստոնեական հավատքով ու ազգային արժեհամակարգով՝ ես միշտ եղել ու շարունակելու եմ լինել ավանդական հայ ընտանիքի կողմնակից, և ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր ընտանիքներին մաղթում եմ փոխադարձ սիրո և հարգանքի մթնոլորտում երկար տարիների երջանիկ կյանք:

Ընտանեկան ջերմություն, բարեկեցություն, բարգավաճում և խաղաղություն աշխարհի բոլոր հայ օջախներին:
http://armday.am/post/84590/indz-hamar-erbeq-yndo-neli-chen-eghel-chen-linelo-avandapah-haj-ojakhin-anharir-tsankatsats-drs-oro-m-gagik-tsaro-kjan

Be the first to comment on "Ինձ համար երբեք ընդունելի չեն եղել և չեն լինելու ավանդապահ հայ օջախին անհարիր ցանկացած դրսևորում. Գագիկ Ծառուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ