Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը

Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարանում մեկնարկել է քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը: Մրցութային առաջին օրը ելույթ են ունեցել պատանի դաշնակահարները:

Փառատոնն ընդգրկում է 10 անվանակարգ, այդ թվում՝ դաշնամուր, ինչպես նաև լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-երաժշտական գրականություն:
Ժյուրիի գնահատմամբ՝ լավագույն մասնակիցները գալահամերգին կարժանանան Երևանի քաղաքապետարանի պարգևներին:
https://mamul.am/am/news/150719

Be the first to comment on "Մեկնարկել է երաժշտական և արվեստի դպրոցների 12-րդ փառատոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ