Լիլի Էլբակյանն՝ իր, Սարգիս Գրիգորյանի եւ մյուսների մասնակցությամբ նոր նախագծի մասին

Մկրտիչ Արմենի «Ժիրայր Գլենց» ստեղծագործությունն էկրանավորված եւ ժամանակակից մոտեցումներով շուտով կլինի Առաջին ալիքի եթերում: Ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է: Այս նախագիծն իր շուրջը հավաքել է մի խումբ դերասանների, որոնց թվում է նաեւ Լիլի Էլբակյանը: Դերասանուհին զրույցում հայտնել է, որ մարմնավորում է Ժիրայր Գլենցի դստերը.

«Կերպարն ինձնից հեռու է այսօր. ես երկու բալիկների մայր եմ: Զարմացա, երբ առաջարկեցին այդ 17-ամյա չարաճճի, խելառ աղջնակի դերը ստանձնել: Աղջիկը երիտասարդ է, ավելի էմոցիոնալ, քան՝ ռացիոնալ: Բայց նաեւ նման է ինձ, անգամ ինձնից լավն է. չէ՞ որ ֆիլմում ամեն ինչ իդեալականացված է պատկերվում: Հիմա խաղալիս ես զբաղված եմ նաեւ աղջկա մեջ բացասական գծեր փնտրելու գործով, որովհետեւ կարծում եմ՝ դրական կերպարներ չկան, ուզում եմ հասկանալ՝ հերոսուհուս մեջ որն է այդ գիծը:

Լավ աղջիկ է, ես արդեն սիրում եմ իրեն, բայց կարծես չմեծանա: Այդ աղջիկը հոգեվիճակով ինձ մոտ է՝ ռոմանտիկ, երազային ու մի քիչ խելառ: Ես խաղացել եմ նման դերեր, բայց դժվար է ինձ համար, որովհետեւ երբեմն ուզում եմ հեռանալ իմ օրգանիկայից, մի քիչ փոխել տեսակն այլ ուղղությամբ»:

Լիլին ստեղծագործությունը եւ աշխատանքը խմբում բավական հետաքրքիր է համարում՝ նշելով, որ հեռուստանովելում ամենակարեւորներից են հոր եւ մոր փոխհարաբերությունները, աղջկա ու հոր իդեալականցված սերը, երբ աղջիկը, անկախ ամեն ինչից, պաշտպանում է հորը: Մարդ, ով երկար ժամանակ չի տեսել իր ընտանիքին, եւ ահա վերադառնում է.«Կոտրված կյանքեր, կիսատ թողած գործեր, որոնք պիտի շարունակվեն, եւ այս կիսատության մեջ պիտի կառուցվեն ընտանեկան նոր հարաբերություններ, նոր սեր: Ինձ գրավել է այս հարաբերություններում մելոդրամատիկական տարրերի առկայությունը»:

Դերասանուհու խաղընկերներն են Սարգիս Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը, Արաքսյա Մելիքյանը եւ ուրիշներ.«Հեռուստանովելն ինձ ի սկզբանե առավել հետաքրքրեց, քանի որ գրական գործի հիմքով էր: Շատ ուրախ եմ, որ աշխատում եմ պրոֆեսիոնալների խմբում, ովքեր թրծվել են այս գործի մեջ: Ինձ համար նաեւ չափազանց կարեւոր է, որ հեռուստատեսությունը փորձում է նոր բաներ ստեղծել, շոշափել գրական գործեր, դրանցից ստանալ նոր ընթացքներ: Լի եմ հույսով, որ կանենք մեր առավելագույնը»:
https://bravo.am/news/%D4%BC%D5%AB%D5%AC%D5%AB_%D4%B7%D5%AC%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6__%D5%AB%D6%80__%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD_%D4%B3%D6%80%D5%AB%D5%A3%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A5%D6%82_%D5%B4%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2_%D5%B6%D5%B8%D6%80_%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6_10763

Be the first to comment on "Լիլի Էլբակյանն՝ իր, Սարգիս Գրիգորյանի եւ մյուսների մասնակցությամբ նոր նախագծի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ