Հայաստանը պատրաստվում է Մ-21 տ. սպորտային պարերի ԱԱ-ին

Մայիսի 18-ին Հայաստանում կայանալու է մինչեւ 21 տարեկանների սպորտային պարերի աշխարհի առաջնությունը:
Այսօր մրցաշարի կազմակերպիչները հանդիպել են լրագրողների հետ ու խոսել սպասվող կարեւոր իրադարձության մասին:

Ալբերտ Հակոբյան (Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի արտաքին հարցերի պատասխանատու)

Պատմական իրադարձություն է լինելու, առաջին անգամ մեր երկրում այսպիսի մասշտաբային իրադարձություն ենք կազմակերպելու: Մեզ վստահել են անցկացնել Աշխարհի առաջնությունն ու մեծահասակների եւ պատանիների World Օpen մրցաշարը:

Այն շատ կխթանի Հայաստանում սպորտային պարերի զարգացմանն ու նոր մակարդակի կբարձրացնի: Այն հավակնում է Օլիմպիական մարզաձեւ դառնալ:

Ուրախ ենք, որ կառավարությունն էլ աջակցում է առաջնության կազմակերպմանը եւ պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է հատկացրել այդ նպատակով:

Մեկ անգամով չենք սահմանափակվի, այնպես կանենք, որ մրցաշարն ավանդական դառնա ու անցկացնենք ամեն տարի:

Սուրեն Մխիթարյան (ՀՍՊՖ-ի գործադիր տնօրեն)

Մասնակցելու են մոտ 35 երկրների ներկայացուցիչներ, մարզիկներ կլինեն Կանադայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից: Այս պահին արդեն մասնակցության 170 զույգի հայտ ենք ստացել, սպասում ենք, որ այդ թիվը 200-ի կհասնի:

Հայաստանը 20-30 զույգ են ներկայացնելու: Հույս ունենք, որ նրանք կկարողանան պայքարել ուժեղ մասնակիցների հետ ու հետագայում հաջողություններ կարձանագրեն:
https://sport.mediamax.am/am/news/other/33509/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Հայաստանը պատրաստվում է Մ-21 տ. սպորտային պարերի ԱԱ-ին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ