Պեկինին ու Երեւանին միավորում են «քաղաքակրթությունները»

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն այսօր ասել է, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը:

«Մենք հայ ժողովրդին լավ ենք ճանաչում, մեզ հայտնի են Արամ Խաչատրյանի, Արտեմ Միկոյանի, Հովհաննես Թումանյանի անունները: Մեզ միավորում են քաղաքակրթությունների համագործակցության ընդհանուր նպատակները: Մենք քաջածանոթ ենք Հայաստանի պատմական նշանակալի իրադարձություններին: Համոզված ենք, որ ապագայում պետք է բացառվեն հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերը»,- հայտարարել է Սի Ծինփինը՝ հյուրընկալելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հայաստանի վարչապետն էլ նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում են:

«Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ, հայկական ձեռագրերում դեռ հինգերորդ դարում նկարագրվում է երկու ժողովուրդների կապերի մասին: Այդ կապերն ունեցել են առեւտրային, հումանիտար եւ քաղաքական բնույթ: Մեզ համար շատ կարեւոր է կառուցողական եւ արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սի Ծինփինը նաեւ ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման եւ այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
https://mediamax.am/am/news/foreignpolicy/33501/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Պեկինին ու Երեւանին միավորում են «քաղաքակրթությունները»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ