Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2019 թ․

13.05.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Խոյ

Մի փոքր լարվածություն կառաջանա գործընկերների ու աշխատակիցների հետ։ Այն պայմանավորված կլինի հին, վաղուց կուտակված խնդիրներով։ Կպարզվի, որ դուք այլևս չեք ուզում ամեն ինչ անել ծառայակիցների ասելով, իրենք էլ՝ իրենց հերթին ձեզ բան կունենան ասելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Ցուլ

Համագործակցության տարբեր հնարավորությունների վերաբերյալ ակտիվ գործարար բանակցությունները և քննարկումները կտան իրենց դրական արդյունքները։ Բռնած կեցվածքը, ձերը պնդելու ունակությունը և հումորի զագցումը՝ այս արժեքավոր հատկությունները ձեզ պետք կգան բանակցությունների ընթացքում։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Երկվորյակ

Գործընկերների հետ լարված հարաբերություններ՝ մի կողմից և աշխատավայրում ոչ մեծ սիրավեպ՝ մյուս։ Դուք կարող եք բամբասանքների և քննադատական խոսակցությունների առրթ դառնալ, հատկապես, եթե բացահայտ ծառայողական սիրավեպ եք սկսել։ Այնպես որ աշխատեք քողարկել ձեր «չարաճճությունները»։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Խեցգետին

Այս շաբաթը ձեզ կարող է երջանիկ նորություն նվիրել։ Կկատարվի երկար սպասված երազանքը։ Չարժե բոլորին պատմել ձեր երազանքների մասին, գաղտնի պահեք բոլորից, մինչև վստահ չլինեք դրանց իրականացման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Առյուծ

Լավ ժամանակահատված է այն Առյուծների համար, ովքեր մտադիր են փոփոխություններ մտցնել ընտանեկան կյանքում՝ վերադասավորել կահույքը, փոխել պաստառները, հրավիրել տատիկին կամ ինքները գնալ հարազատների մոտ։ Սպասվում է ակտիվ և ոչ դյուրին շփումներ բարեկամների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Կույս

Բաց մի թողեք հետաքրքիր առաջարկությունը՝ այս ընթացքում մեկնելու մի տեղ՝ հանգստանալու։ Կամ ուղևորությունը կլինի գործնական, սակայն այդ ընթացքում հեշտորեն կհամատեղվեն հաճելին՝ օգտակարի, աշխատանքը՝ հանգստի հետ։ Ճանապարհորդությունից հրաշալի հիշողություններ կմնան։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Կշեռք

Խնայել ֆինանսներն առաջիկա նախաձեռնությունների և նպատակների համար՝ դա ձերն է։ Հատկապես, եթե ծրագրերը, որոնք դուք ձևակերպել եք, մեծ ծախսեր են պահանջում։ Հիմա ժամանակն է կուտակելու, առավել ևս, որ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարելու ձեր գործի մեջ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Կարիճ

Շատ Կարիճների ընտանիքներ կունենան ամենատարբեր ցնցումներ։ Առաջին հերթին դա կարող է վերաբերվել ամուսնու հետ հարաբերություններին։ Հնարավոր է հանկարծակի իմանաք այն, ինչը չպետք է իմանայիք։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Աղեղնավոր

Բարդ շաբաթ է, հատկապես, եթե դուք ձեր վրա վերցնեք ողջ այն բեռը, ինչը բաժին է ընկել ձեր հարազատներին ու մտերիմներին։ Հիմա ժամանակն է ցուցաբերեկու առողջ եսասիրություն և հոգ տանելու ինքներդ ձեր մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Այծեղջյուր

Եթե ձեզ դուր է գալիս ընկերներին ամեն մի ցնցումից դուրս բերելը, ապա այս ժամանակահատվածը ձեր համար է։ Սակայն միայն դուք չէ, որ ուրիշներին կփրկեք։ Երբ պետք լինի՝ օգնության ձեռք կմեկնեն նաև ձեզ։ Այնպես որ ևս մեկ անգամ օգնելով ընկերներին, հիշեք, որ ձեզ ևս կարող է օգնություն պետք գալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը. Ջրհոս

Աշխատանքը և կարիերան՝ ահա թե ինչն է ձեզ ամենաշատը հիմա հետաքրքրում։ Այն ամենում, ինչ դուք անում եք, սովոր եք հոգի դնել, և ձեզ շատ է հետաքրքրում արդյունքը։ Աշխատավայրում գործընկերների հետ հարաբերություններն անամպ կլինեն, ինչը չես ասի ղեկավարի հետ հարաբերությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ մայիսի 13-19-ը․ Ձկներ

Ֆինանսներում շատ բան կախված է նրանից, թե որքան լավ են ձեր հարաբերությունները։ Դա վերաբերում է թե գործընկերոջը, թե աշխատակիցներին, թե ղեկավարությանը։ Եթե դուք գտնեք բոլորի բանալին, իսկ իրական Ձկների համար դա խնդիր չէ, ապա ձեր շահը ոչ ոք չի ոտնահարի։
http://ladynews.am/arm/news/8150/-shabatva-astghagushak%E2%80%A4-mayisi-13-19-y-2019-t%E2%80%A4/

Be the first to comment on "Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2019 թ․"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ