Հարությունյան. ԵԱ-ի եզրափակիչը մինչեւ կյանքիս վերջը կհիշեմ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ) ձեռք բերածով չի պատրաստվում բավարարվել, նա ցանկանում է նոր հաղթանակների հասնել:

Երիտասարդ ըմբիշի եզրափակիչ գոտեմարտը շատ դինամիկ ու գեղեցիկ է ստացվել: Չնայած մեկնարկում զիջելիս է եղել 0:8 հաշվով, բայց կարողացել է մրցակցին հաղթել՝ 17:11: Այդ գոտեմարտը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ամենադիտարժանն է ճանաչել:

ԵԱ-ում ամենատպավորիչը եղել է եզրափակիչ գոտեմարտը: 0:8 հաշվով զիջում էի մրցակցին, բայց կարողացա միավորները հետ բերել: Այդ գոտեմարտը մինչեւ կյանքիս վերջը կհիշեմ:

Երբ հետ էի հաշվի մեջ, մտքովս անցան բոլոր այն աշխատանքներն ու չարչարանքները, որոնց միջով մարզիչներիս հետ անցել էինք, ու որոշեցի անպայման հաղթել:

Մրցումներից առաջ քաշ չեմ գցում, ի տարբերույթյուն մրցակիցներիս, դրա համար էլ որոշել էի գոտեմարտերի մեկնարկում հոգնեցնել նրանց ու անցնել վճռական քայլերի 2-րդ մրցափուլում: Բացառություն էր միայն եզրափակիչը:

Հաջորդ ելույթիս ժամանակ մարտավարությունս կարող է փոխվել՝ կախված մրցակիցներիս տեխնիկական զինանոցից ու ոճից:

Հաջորդ նպատակս է հաղթել այն մրցաշարում, որտեղ մարզիչներն ինձ կուղարկեն:
https://sport.mediamax.am/am/news/wrestling/33147/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Հարությունյան. ԵԱ-ի եզրափակիչը մինչեւ կյանքիս վերջը կհիշեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ