Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ գնացել է թատրոն

Վարչապետը թատրոն է գնացել Հայկ Մարությանի ընտանիքի հետ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Նրանք դիտել են «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:

Լուսանկարներից երևում է, որ վարչապետը թատրոն է գնացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընտանիքի հետ։

https://armeniasputnik.am/armenia/20190413/18053335/nikol-pashinyany-dustreri-het-gnacel-e-tatron-lusankraner.html

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ գնացել է թատրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ