Լուսնային ձմերուկը բոլորին խենթացրեց

Կապույտ ձմերուկն աճում է միայն Ճապոնիայում, որից հետո նույնիսկ ջուրն է քաղցր: Ոչ: Կապույտ ձմերուկ գոյություն չունի և անհեթեթ կեղծիքը բացահայտելու համար օգտատերերը զինվեցին ֆոտոշոփով։

Կապույտ ձմերուկի լուսանկարն առաջին անգամ հայտնվել է 2011-ին, և պարբերաբար «շրջում է» սոցիալական ցանցերում՝ դյուրահավատներին մոլորության մեջ գցելով:

«Սա լուսնային ձմերուկ է (acidus), աճում է Ճապոնիայի որոշ շրջաններում, փափկամիսը կապույտ է։ Գինը մոտ 16 000 յեն է (մոտ 200 դոլար)»:

Սոցիալական ցանցերի օգտվողները հոգնել են ամեն անգամ բացատրելուց, որ դա կեղծ է և որոշել են ծաղրել կապույտ ձմերուկը՝ դրան մրցակիցներ ստեղծելով։

«Սա Ալեքսանդրյան ձմերուկ է, աճում է միայն Պերուի ջունգլիներում, ամենօրյա օգտագործումը կանխում է ծերացումը:

Առավել հնարամիտները ձմերուկը համադրեցին պիցայի հետ, չմոռացան նաև Սպունգ Բոբի դեմքով շատ համեղ ձմերուկի մասին։
https://www.1in.am/2541090.html

Be the first to comment on "Լուսնային ձմերուկը բոլորին խենթացրեց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ