Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ Հացավանում՝ բիբլիական Արարատի ներքո, վեր խոյացավ 106 մասնիկներից բաղկացած, զոհվածների թիվը խորհրդանշող խաչը

Այսօր՝ ապրիլի 13-ին, Կոտայքի մարզի Երևան-Գեղարդ ավտոճանապարհի՝ Հացավան գյուղի վարչական տարածքում Հովհաննես Մամբրեյանի և Արթուր Մեսրոպյանի նախաձեռնությամբ տեղադրվեց 106 մասնակիցներից բաղկացած հսկայական խորհրդանշական խաչ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչը տեղադրվել է ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ և 106 մասնիկները խորհրդանշում են քառօրյա պատերազմում զոհվածների թիվը։ Տարածքը պատահական չի ընտրվել նախաձեռնության կազմակերպիչների կողմից։
Այդ վայրը նախկինում եղել է հակասանիտարական վիճակում և նախաձեռնողներն իրենց հարազատներով ու ընկերներով մաքրել են տարածքը, որտեղից պարզ տեսանելի է բիբլիական Արարատը ու հիմա տեղադրված խաչի թիկունքում խրոխտ երևում է Արարատը։ Այսօր տեղի ունեցավ սուրբ խաչի օծման արարողությունը, որը կատարեցին Առինջի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանան և Տեր Արգամ քահանա Մարգարյանը։
Խաչի բացումը կատարեցին Հ. Մամբրեյանն ու Ա. Մեսրոպյանը, բացմանն էլ մասնակցում էին ապրիլյան քառօրյա պատերազմում լեգենդ դարձած զինվորներ։
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Կոտայքի փոխմարզպետը, ով իր խոսքում ասաց, որ այս վայրը դառնալու է սրբատեղի և այս խաչը խորհրդանշում է չարենցյան հայտնի խոսքը՝ «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
https://shamshyan.com/hy/article/2019/04/13/1122250/

Be the first to comment on "Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ Հացավանում՝ բիբլիական Արարատի ներքո, վեր խոյացավ 106 մասնիկներից բաղկացած, զոհվածների թիվը խորհրդանշող խաչը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ