«Սանիթեք»-ը հայցում է երեւանցիների ներողամտությունը

«Սանիթեք» ընկերությունն այսօր պարզաբանում է ներկայացնել «վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

Պարզաբանման մեջ ասված է.

«Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել եւ չի ստացել ոչ մի փոխհատուցում։

Տեղեկացնում ենք, որ ընկերության եւ քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության եւ քաղաքապետարանի համագործակցության նոր ձեւաչափի քննարկման գործընթացը։

Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը եւ խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը եւ վերջնականապես ունենալ անաղբ եւ մաքուր Երեւան»։
https://mediamax.am/am/news/yerevan/33123/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "«Սանիթեք»-ը հայցում է երեւանցիների ներողամտությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ