«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Դիարբեքիրից ընտրված խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից երկրի կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունմանը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու մասին հրամանագրի ստորագրմանը:

Կ. Փայլանը Twitter-ի իր էջում գրել է. «Հայոց ցեղասպանության հարցը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների օրակարգից և քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում՝ մի երկրի, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ոճրագործությունը:
Թուրքիայի հայերն արդարության են սպասում արդեն 104 տարի»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց և դատապարտեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանությունը, իսկ Ֆրանսիայի նախագահն ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է սահմանել երկրում:
https://shamshyan.com/hy/article/2019/04/12/1122143/

Be the first to comment on "«Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկման առարկա դարձնել Թուրքիայի խորհրդարանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ