«Զվարթնոցում» դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին

Ըմբշամարտի 61կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին, նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Բազմաթիվ երկրպագուներ, ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցիչներ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում էին՝ դիմավորելու ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանին:

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների մրցաշարի 61կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Հարությունյանը, 17:11 հաշվով հաղթելով վրացի Բեկա Լոմտաձեին, նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Եվրոպայի երիտասարդների չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների մրցաշարի ու հենց առաջին փորձից հասավ մեծ արդյունքի:Արսեն Հարությունյանը Հայաստանի հավաքականի կազմում դարձավ միակ ըմբիշը, որին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին:

https://armeniasputnik.am/sport/20190412/18018023/zvartnocum-dimavorecin-evropayi-chempion-dardzac-arsen-harutyunyanin-video-photos.html

Be the first to comment on "«Զվարթնոցում» դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ