Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում

Ռուսաստանի տնտեսության վերնախավի` մինչև 40 տարեկան լավագույն ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Institut Choiseul ֆրանսիական անկախ վերլուծաբանական կենտրոնը։

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը (դոլարային միլիոնատեր Սամվել կարապետյանի դուստրը) ներառվել է Ռուսաստանի երիտասարդ ղեկավարների լավագույն հարյուրյակում։ Այս մասին հայտնում է BFM.ru–ն։

Danke, Tatevik. գյումրեցի ընտանիքներն ապահով տանիք նվեր ստացան
Ռուսաստանի տնտեսության վերնախավի` մինչև 40 տարեկան լավագույն ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը ներկայացրել է Institut Choiseul ֆրանսիական անկախ վերլուծաբանական կենտրոնը։

«Այն, որ Institut Choiseul–ը ներառել է ինձ «Choiseul 100 Ռուսաստան» առաջնորդների վարկանիշային աղյուսակում, «Տաշիր» ընկերությունների խմբի ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն է։ Մենք մեր թիմում անհատի հաջողությունը չենք առանձնացնում ամբողջ թիմի հաջողությունից։ Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ աշխատելու իսկական մասնագետների հետ, որոնք օգնել են ինձ իրականացնել գաղափարներս», – ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

Այս վարկանիշը Շուազել ինստիտուտը կազմում է յոթերորդ տարին անընդմեջ` դրանում ներառելով ժամանակակից սերնդի` մինչև 40 տարեկան տաղանդավոր ներկայացուցիչներին:

Ռուսաստանի ցուցակը, ըստ էության, Choiseul 100 France ամենամյա վարկանիշի շարունակությունն է, որը կազմում են 2013 թվականից: Հետազոտության հեղինակների նպատակն է միասնական ցանցում միավորել երկու երկրի երիտասարդ տնտեսական առաջնորդներին:

https://armeniasputnik.am/russia/20190412/18025711/samvel-karapetyani-dustrn-yndgrkvel-e-rd-i-lavaguyn-eritasard-xekavarneri-100-yakum.html

Be the first to comment on "Սամվել Կարապետյանի դուստրն ընդգրկվել է ՌԴ–ի լավագույն երիտասարդ ղեկավարների 100-յակում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ