Շատ անելիքներ ունենք միասին, ասել է Վրաստանի նախագահը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ առանց այն էլ սերտ հարաբերությունները կանցնեն նոր փուլ, եւ կկարողանան դրանք էլ ավելի զարգացնել:

«Մեզ շատ բան է միավորում՝ աշխարհագրությունը, պատմությունը, բացի պատմությունից եւ աշխարհագրությունից, մեզ միավորում է մեր ընդհանուր տեսլականն ապագայի մասին: Կարծում ենք՝ մենք կկարողանանք մեր հնարավորություններն օգտագործել, առավել եւս կապված Եվրամիության հետ: Միասին շատ բան կարող ենք անել եւ շատ անելիքներ ունենք միասին»,- ասել է Վրաստանի նախագահը:

«Որպես վարչապետ՝ իմ առաջին պաշտոնական այցը կատարել եմ Վրաստան, եւ դա ընդգծում է մեր կառավարության եւ անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը եւ կարեւորության զգացումը հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Ընդգծել եմ, որ մենք պետք է մեր հարաբերություններում հենվենք ռազմավարական ընդհանուր շահերի վրա եւ ուրախ եմ, որ Վրաստանի կառավարության կողմից համարժեք արձագանքի եմ արժանացել: Հիմա ժամանակն է այդ փոխադարձ ըմբռնումը կյանքի կոչել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ttps://mediamax.am/am/news/foreignpolicy/32658/?utm_source=mediamax.am&utm_medium=widget_300x300&utm_campaign=partnership

Be the first to comment on "Շատ անելիքներ ունենք միասին, ասել է Վրաստանի նախագահը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ