Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն

Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն.

Շնորհակալութիւն Քեզ, ո’վ Աստված` մեր Տերը,

որ Քո տեսանելի լույսով ուրախացրիր մեզ ու բոլոր արարածներիդ,

իսկ Քո պատվիրանների հոգևոր լույսով լուսավորեցիր Քեզ հավատացողներին:

Մե’զ էլ զորացրու, Տե’ր, որ կարողանանք Քո պատվիրանները պահել այսօր և ամեն ժամանակ,

որպեսզի լուսավորված մտքով` միշտ Քո կամքը կատարենք ու Քո պատրաստած բարիքներին հասնենք բոլոր սրբերիդ հետ միասին,

մեր Տիրոջ և Փրկչի` Հիսուս Քրիստոսի պարգևած շնորհներով ու մարդասիրությամբ:

Ամեն

Be the first to comment on "Շնորհակալության աղոթք. Շնորհակալություն հայտնիր Աստծուն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ