Աղոթք խնդրանքների կատարման համար

Աղոթք խնդրանքների կատարման համար

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։

Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով

. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։

Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։

ԱՄԵՆ

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանից

Be the first to comment on "Աղոթք խնդրանքների կատարման համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ