«Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ ուր է գնում Հայաստանը»

018 թ. հեղափոխության արդյունքում ձևավորված նոր՝ անցումային կառավարությունը, հաջորդած ամիսներին աչքի չընկավ բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ, թեև Նիկոլ Փաշինյանը, մայիսի 1-ին և 8-ին Ազգային ժողովում վարչապետի թեկնածուի կարգավիճակում կարևորել էր արտաքին հարաբերությունների զարգացումը ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև Եվրամիության, ԱՄՆ-ի, արևմտյան կառույցների հետ: Բայց հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր հայ-ռուսական հարաբերություններին և հետխորրդային տարածքում գործող կառույցներում ՀՀ դերակատարման, այդ կազմակերպությունների անդամ երկրների հետ մեր հարաբերությունների վրա: Այս պայմաններում զգալիորեն անտեսվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մյուսը՝ արևմտյան ուղղությունը, և մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Ամբողջ հարցն այն է, որ դժվար է միանշանակ պնդել՝ եվրոպական ուղղությամբ 2018 թ. ընթացքում առաջընթաց ունեցել ենք, թե՞ ոչ: Հայ-եվրոպական երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր հիմնական փաստաթուղթն այժմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագին է (CEPA), որը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերին, սակայն փաստաթուղթն առայժմ Հայաստանից բացի՝ վավերացրել է ընդամենը 8 եվրոպական երկիր: 2018 թ. հունիսի 1-ից մեկնարկեց շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը: Սակայն լուրջ առաջընթաց այս ուղղությամբ առայժմ չի նկատվում: Ամեն դեպքում Եվրամիությունը հստակ նշել է, որ սատարելու է Հայաստանի նոր իշխանություններին՝ կառավարությանը և խորհրդարանին:

Փաշինյանի թիմակիցները կարծում են, որ կոռուպցիայի դեմ սկսված լայնածավալ պայքարով, ազատ և արդար ընտրությունների անցկացմամբ, երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավմամբ նոր կառավարությունն արդեն իսկ առաջընթաց է արձանագրել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում, որովհետև դրանք են միշտ եղել Բրյուսելի սպասելիքները Հայաստանից: Բայց Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով՝ 2018 թվականը կորսված տարի էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար:

 

https://i.ytimg.com/vi/N_wjuSEXa2U/maxresdefault.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

– Տիկին Մկրտչյան, Ազգային ժողովի նախորդ գումարման մեծամասնության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, թե Հայաստան-ԵՄ համաձայնագիրն այդպես էլ միս ու արյուն չի ստանում և չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ: Իսկ նոր քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, օրինակ՝ Հովհաննես Իգիթյանը, ասում են, որ առաջընթաց կա ԵՄ-ի սպասելիքների և համաձայնագրի սկզբունքների իրականացման առումով: Դուք ո՞ր տեսակետին եք հակված:

– Պետք է նկատի ունենալ, որ երկու բնորոշումներն էլ ելնում են մեկ մեկնակետից, այն է՝ Հովհաննես Իգիթյանն այլևս իշխանության ներկայացուցիչ է և որոշել է, որ իշխանության կարգավիճակում պետք է ջերմորեն պաշտպանի Նիկոլ Փաշինյանի կառավարության քայլերը: Մյուս տեսակետի կողմնակիցը՝ Արմեն Աշոտյանը, ընդդիմություն է և ելնում է հակառակ մեկնակետից, որ պետք է քննադատի նոր կառավարությանը: Բայց ես, մի կողմ թողնելով այս երկու տեսակետները, կուզենայի ասել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների առումով Հայաստանը դադար է վերցրել, և թեպետ Երևանը ստորագրեց նոր՝ Շրջանակային համաձայնագիր ԵՄ-ի հետ, այնուամենայնիվ, չմոռանանք, որ Հայաստանը կորցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրելու հնարավորությունը և, փաստացի, հրաժարվեց այն ստորագրելուց դեևս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ: Դրանից հետո կատարվեց մի կես քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առումով, որն ինձ երբեք չի գոհացրել: Այնպես չէ, որ առաջընթաց չենք ունեցել Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման գործում: Միաժամանակ պետք է նշել, որ ես հետընթաց եմ նկատում նույնիսկ այդ մակարդակում, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր, Ռուսատանից ու «եվրասիական» կառույցներից բացի, այլ պետություն, քաղաքական միավոր, միջազգային կառույց, ըստ էության, չկա: Հայաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի վրա, իսկ դա արդարացված չէ ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն անվերջ խնդիրներ է ստեղծում մեզ համար, այլև Հայաստանի խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում առաջանում են նաև այն պատճառով, որ մենք որոշել ենք, որ մեր միակ գործընկերը Ռուսաստանն է: Մինչդեռ այդպես չէ: Աշխարհում կան այլ պետություններ, և թեեվրոպական երկրների հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, թե՛ հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ որպես կառույցի, շատ կարևոր են: Հայաստանը պետք է որոշի՝ գնում է դեպի Եվրոպա՞, թե՞ մնում է Ռուսաստանի վասալը: Ես ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ ու՞ր է գնում Հայաստանը: Այս հարցի պատասխանը չկա: Իսկ նորացող աշխարհում ինտեգրացման գործընթացներ են առկա՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտակրթական:

– Փաշինյանը հստակ ասել է, որ հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու:

– Եվ դա շատ վատ է: Բոլոր սխալները դրանից են բխում: Ես արդեն ասացի, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության ռազմավարություն, հայեցակարգ չունի, քաղաքականություն չեն էլ մշակում: Մեր իշխանությունների միակ խնդիրը դարձել է նայել դեպի հյուսիս, տեսնել, թե  այնտեղ ինչ խնդիրներ են ստեղծվում Հայաստանի համար, որ փորձեն արագ լուծել այդ խնդիրները: Եթե հեղափոխություն ես անում և հեղափոխությունը չի բերում քաղաքական փոփոխությունների արտաքին քաղաքականության մեջ, ապա այդ հեղափոխությունն աստիճանաբար արժեզրկվում է այն պարզ պատճառով, որ նման արտաքին քաղաքականության պատճառով Հայաստանը դարձել է Մոսկվայի ռազմաքաղաքական արբանյակը, ինչն էլ սպառնալիք է դարձել ՀՀ ինքնիշխանության համար:

– Կարծում եք՝ ռուսական ուղղության վրա կենտրոնանալու պատճառը Փաշինյանի հայացքնե՞րն են, թե՞ այն իրատեսական ընկալումը, որ ինչքան էլ ուզում ենք ժողովրդավարական պետություն կառուցել ու դրան ամենևին չէր խանգարի արևմտյան լիբերալ-

դեմոկրատական երկրների աջակցությունը, այնուամենայնիվ, կտրուկ շարժումներն արտաքին քաղաքականության մեջ և Ռուսաստանից երես թեքելը շատ լուրջ վտանգներ է պարունակում:

– Ես պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է ընդդիմադիրի կարգավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ունենալ մի դիրքորոշում, բայց իշխանության գալուց հետո կտրուկ փոխել այդ դիրքորոշումը: Իմ համոզմամբ, ինչպես նաև՝ քաղաքագիտության բոլոր օրենքների ու կանոնների համաձայն՝ ընդդիմությունն իշխանության է ձգտում և իշխանության է գալիս՝ իր ծրագրերն իրականացնելու, ոչ թե դրանք կտրուկ փոխելու համար: Եթե Փաշինյանը, որպես ընդդիմադիր պատգամավոր, խիստ քննադատաբար էր խոսում Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի մասին, բայց իշխանության գալուց հետո կտրուկ փոխում է իր մոտեցումները, ապա դա նշանակում է, որ նա առանձնապես պատկերացում չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: Կա՛մ դա է պատճառը, կա՛մ էլ նա Հայաստանի արտաքին քաղաքական ռազմավարության մասին չի էլ մտածում:

– Նա պետք է արդեն ունենա՞ր ռազմավարություն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, թե՞ նոր կառավարության ձևավորումից հետո պիտի տեսնենք իր ծրագրերը:

– Արդեն 8-րդ ամիսն է անցնում: Հեղափոխությունն այնքան արագ զարգացումներ է բերում և կարելի է հաշվարկել հետևյալ կերպ՝ հեղափոխության մեկ օրը հավասար է ավելի խաղաղ, կայուն ժամանակաշրջանի 10 օրվա: Հեղափոխությունն արագացում է հաղորդում քաղաքական կյանքին: Եթե մեր քաղաքական կյանքին արագություն չի հաղորդվել՝ նշանակում է՝ հեղափոխությունը տեղապտույտ է տվել: Ես այդ արագացումը չեմ տեսնում: Իսկ ի՞նչ է արագացումը՝ նախ, հստակ մատնանշել՝ որո՞նք են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ապա սկսել քաղաքականություն մշակել և իրականացնել այդ առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ, շտկել նախկին իշխանությունների սխալները, մանավանդ որ պարզապես Իրանի, Վրաստանի, Չինաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին խոսելը որևէ բան չի փոխում: Դա ասել են բոլոր իշխանությունները:

Ես ուզում եմ Վրաստանին տեսնել որպես մեր ռազմավարական, քաղաքական, տնտեսական գործընկեր պետության:

Ուզում եմ Հայաստանը էապես խորացնի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ:

Անկեղծորեն ուզում եմ փոփոխություններ տեսնել նաև Թուրքիայի հետ

 

Be the first to comment on "«Ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարի՝ ուր է գնում Հայաստանը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ